Ուկրաինայում անկանխատեսելի զարգացումներ են սպասվում. ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում իրավիճակի շուրջ կարճաժամկետ հեռանկարում արդյունավետ բանակցությունների հավանականությունը փոքր է. հնարավոր է էսկալացիա: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կարծում են, թե կարող են հաջողությունների հասնել մարտի դաշտում»,- պարզաբանել է Ավրիլ Հեյնսը։
Նրա կանխատեսմամբ՝ մոտ ապագայում նշանակալի մարտեր և անկանխատեսելի զարգացումներ են սպասվում։