Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիմակիցներից ում վրա և ինչ կոմպրոմատներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Արսեն Ջուլֆալակյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ վարչապետը ՔՊ-ականներին լոյալ պահելու համար վերջիններիս վրա այս ընթացքում սեռական և ֆինանսական բնույթի կոմպրոմատներ է հավաքել: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մեթոդները՝ կարելի է և հավատալ Ջուլֆալակյանի խոսքերին, սակայն հարց է առաջանում` իսկ ովքե՞ր են այն ՔՊ-ականները, որոնց վրա Փաշինյանը, թեկուզ տեսականորեն, սակայն կարող է կոմպրոմատ ունենալ:

Գաղտնիք չէ, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ ՔՊ-ական պաշտոնյաներ են հայտնվել դատախազության, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, թերևս այն պարզ պատճառով, որ այս կառույցները ՔՊ-ականների դեմ ունեին որոշակի փաստեր: Մյուս կողմից` գաղտնիք չէ, որ ՔՊ-ականներից և ոչ մեկ չպատժվեց և դա էլ դժվար թե տեղի ունենար առանց վերևների օգնության:

Դիցուք՝ հեղափոխությունից հետո տեղեկություն էր տարածվել, որ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանի ընկերությունը 35 հազար դոլարի գրանտ էր ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթղթեր, ըստ որոնց՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել էր 10 անգամ շուկայականից էժան գնով, և այդ մեկ գործարքից ոմանք աշխատել էին շուրջ 2 միլիոն դոլար։ Գործարքի մասին, ըստ Մինասյանի, տեղյակ է եղել նաև Պետական Գույքի կառավարման կոմիտեի այդ ժամանակվա ղեկավար Նարեկ Բաբայանը, ով ասօր պատգամավոր է։ Հիշեցնենք` Բաբայանը Լենա Նազարյանի ամուսինն է։

Անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի` կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է, շրջանառվում էր նաև ներկայումս պատգամավորի աթոռը զբաղեցնող էդուարդ Աղաջանյանի անունը:

Երկու տարի առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթը է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։ Մենք հանձնաժողովին տեղակացրել էինք, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

2020 թվականին դեռևս Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով Կոռուպցիայի կանխագերլման Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել, հայտարարելով, որ որևէ խախտում տեղի չի ունեցել:

Գարիկ Սարգսյանը,  ով այսօր զբաղեցնում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, նույնպես աչքի է ընկել մի շարք օրինախախտ քայլերով, մասնավորապես` օրենքի խախտումներով համայնքների ղեկավարներ նշանակելով, ինչը միանշանակ պատժելի արարք է:

Ամիսներ առաջ ՊՎԾ աշխատակիցները մտել էին առողջապահության  նախարարի ընկերուհու՝ նրա կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակ, ուսումնասիրել նրա համակարգիչը եւ տարել Գրիգորյանի էլեկտրոնային նամակագրությունը: Ստուգումների առիթը եղել են էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգում կատարված գրառումները, իսկ ավելի ստույգ՝ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանի գրառումը: Վարդանյանը, ըստ տեղեկությունների,  «Mulberry» համակարգում գրառում է արել, որտեղ նշել է, որ ինքը չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: Փաստորեն, հիվանդանոցներին եւ պոլիկլինիկաներին տրամադրվող գումարների բաշխումն իրականացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը, որը նախարարի ամենահավատարիմ մարդն է համակարգում:

Պատերազմից հետո տեղեկություն տարածվեց նաև Անդրանիկ Քոչարյանի անվան հետ կապված: Այդ դրվագը վերաբերում էր պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։ Մամուլը գրել էր, որ «Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը»։

Կարո՞ղ են այս դրվագները, որոնցից, ըստ էության, Փաշինյանի թիմակիցները ջրից չոր են դուրս եկել, լինել կոմպրոմատ Փաշինյանի ձեռքում վերջիններիս լոյալ պահելու համար. իհարկե, կարող են: Չի բացառվում, որ թիմակիցներին վերը նշված պատմություններում ազատելը նաև այդ նպատակն էր հետապնդում, այն է` հետո նրանց դեմ ունենալ ուժեղ խաղաքարտ և կանխել ցանկացած կենտրոնախույս քայլեր ՔՊ-ականների կողմից...

Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ»
Ամենադիտված