Թուրք վերլուծաբանը Հունաստանի նավատորմին սպառնում է թուրքական ԱԹՍ-ներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջերս հունական մամուլում կարծիք էր շրջանառվել, որի համաձայն Աթենքը պետք ուժեղացնի է հսկողությունը Էգեյան ծովում՝ ի պատասխան Թուրքիայի կողմից իրականացվող սադրանքների: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես որոշ փորձագետներ առաջարկել են մեծացնել Էգեյան ծովում Հունաստանի ռազմածովային ուժերի ներկայությունը: Խոսվել է ռազմանավերի քանակն ավելացնելու մասին:
Հունական մամուլում շրջանառվող կարծիքները և առաջարկները քննարկման թեմա են դարձել թուրքական մամուլում:
Թուրքական պետական TRT լրատվամիջոցի սյունակագիր, վերլուծաբան Սերթաչ Աքսանը խոսելով վերոնշյալի մասին, առաջարկել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված հասցնել հունական ռազմանավերին:
Ըստ սյունակագրի՝ պատերազմի դեպքում ռազմական գործողությունները կընթանան ողջ Էգեյան ծովում:
Նրա կարծիքով, պատերազմի դեպքում հունական նավատորմը ի վիճակի չի լինի կանգնեցնել թուրքական ուժերին: