Տրամաբանության հրաշալի քննություն. կարո՞ղ եք ճիշտ պատասխանել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏրամաբանության դասընթացի քննությանը պրոֆեսորը կտրեց իր ուսանողներին, քանի որ նրանք չկարողացան ճիշտ պատասխանել հարցին: Իսկ դուք կհանձնե՞իք քննությունը:
Պրոֆեսոր.
-Ինքնաթիռը 500 աղյուս է տանում, դրանցից մեկն ընկնում է: Քա՞նի աղյուս մնաց ինքնաթիռում:
Ուսանող.
-Դա շատ հեշտ է, 499:
-Ճիշտ է: Հաջորդ հարցը: Ինչպե՞ս երեք քայլով փղին սառնարանը մտցնել:
-Բացել սառնարանը, մտցնել փղին, փակել սառնարանը:
-Ճիշտ է: Հաջորդը՝ ինչպե՞ս եղջերուին մտցնել սառնարանը:
-Բացել սառնարանը, հանել փղին, մտցնել եղջերուին, փակել սառնարանը:
-Շատ լավ: Կենդանիների թագավոր՝ առյուծի ծննդյան օրն է: Բոլորն եկել են նրան շնորհավորելու բացի մեկից: Ինչու՞:
-Քանի որ եղջերուն դեռ գտնվում է սառնարանում:
-Հիասքանչ է: Շարժվենք առաջ: Կարո՞ղ է տատիկն անցնել ճահիճը, որտեղ կոկորդիլոսներ կան:
-Իհարկե կարող է: Բոլոր կոկորդիլոսները գնացել են առյուծին շնորհավորելու:
-Շատ լավ է: Եվ վերջին հարցը՝ տատիկն անցավ ճահիճը, բայց միևնույնն է մահացավ: Ի՞նչ պատահեց նրա հետ:
-Հմմ..մի՞գուցե խեղդվեց:
-Ոչ. Նրա վրա ընկավ այն աղյուսը, որն ընկել էր ինքնաթիռից: Սպասում եմ լուծարքին: