ԵՄ-ն դիտարկում է գազի գնի սահմանափակման հնարավորությունը ՌԴ-ից մատակարարումների կրճատման դեպքում. ԶԼՄ-ներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրահանձնաժողովը ցանկանում է չեղարկել ԵՄ մրցակցային կանոնները, որպեսզի կառավարություններին թույլ տա նվազեցնել գները սպառողների համար ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում, շաբաթ օրը գրել է գերմանական Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով հանձնաժողովի՝ «էներգետիկ շուկա կարճաժամկետ միջամտությունների մասին» փաստաթուղթը։
Փաստաթղթի համաձայն՝ Եվրամիության անդամ երկրներին պետք է թույլ տրվի կարգավորել սպառողական գներն անցումային ժամանակաշրջանում՝ դրանք սուր դեֆիցիտի դեպքում կտրուկ աճից պաշտպանելու համար, հայտնում է Reuters-ը։
«Այդ միջամտության ֆինանսավորումը զգալի գումարներ է պահանջում»,- փաստաթուղթը մեջբերում է Welt am Sonntag-ը։
Մարտին Եվրամիությունը նախազգուշացրել էր, որ գազի մեծածախ գները սահմանափակելու փորձը խնդիրների կհանգեցնի եւ կխաթարի կանաչ էներգիային անցնելուն ուղղված ջանքերը:
Արդեն մայիսին Եվրահանձնաժողովը պտք է մինչեւ 2027 թ. ռուսական հանածո վառելիքի արտադրության աստիճանական դադարեցման մանրամասն ծրագիր ներկայացնի՝ «Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան», որը գազի 40 տոկոսը ԵՄ է մատակարարում: