Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեց կետերով ամրապնդվում է հայկական կողմի համաձայնությունը Բաքվի պնդումներին. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանն առձեռն Բաքվին փոխանցեց 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Փաստաթղթի բովանդակությունը մինչև վերջերս գաղտնի էր պահվում:

Հայ հասարակության երկարատև ճնշումների, ադրբեջանական կողմից եկող ազդակ-մեկնաբանությունների, ինչպես նաև` մասնագետների կողմից հնչեցված հայտարարությունների ազդեցության տակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակեց խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ այն վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր՝ ի պատասխան Բաքվի առաջարկի:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով` այդ վեց կետերով ամրապնդվում է հայկական կողմի համաձայնությունը ադրբեջանական կողմի պնդումներին, որոնք ամրագրված են Բաքվի առաջ քաշած հինգ կետերում.

«Այս փաստաթղթում առաջին կարևոր հանգամանքն այն է՝ հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի նկատմամբ չունի տարածքային պահանջներ և լայնածավալ էքսկուրս է տալիս, թե երբ և ինչ հանգամանքներում է Հայաստանի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Եվ մոռացության են տրվում Արցախից Ադրբեջանի տարածքային պահանջները:

Երկրորդ՝ փորձում են մեջբերել Հելսինկյան եզրափակիչ ակտը և շեշտը դնել իբր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, մինչդեռ այդ ակտում շեշտը դրված է երկրների տարածքային ամբողջականության ճանաչման խնդրի վրա: Այստեղ չպետք է աճպարարությամբ զբաղվել և ուղղակի իրերը կոչել իրենց անուններով»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետը:

Այվազյանի խոսքով՝ փաստաթղթի մնացած մասն ամբողջությամբ հիմնականում մեկնաբանություններ են և ինչ-որ բան արդարացնելու փորձեր.

«Սա ուղղակի սեփական դեմքը պահպանելու մի քայլ է, որ ինչ-որ բան անես, փորձես ապացուցել, որ դու ադրբեջանական կողմի առաջարկներն անվերապահորեն չես ընդունում: Բայց փաստը մնում է փաստ, որ հայկական վեց կետերում որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի իրական կարգավիճակի խնդրի լուծման անհրաժեշտության վերաբերյալ:

Հիշեցում կա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն, և դրա համար դիմել են ՄԽ համանախագահներին, որի մանդատի մեջ, առհասարակ, չի մտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Մինսկի խումբն զբաղված է Արցախի հակամարտության հարցով: Վերջինս հայտարարություններում այնքան լղոզված է ներկայացվում, որ անգամ դժվար է չհամաձայնել ադրբեջանական կողմի մեկնաբանության հետ, երբ ասում են, որ սա առաջարկ չէր, եթե առաջարկ ուղարկվեր, արժեր դրա մասին խոսել»: 

Հարցին` արդյոք մեր կողմի պատասխանը համարժե՞ք էր Բաքվի առաջարկած օրակարգին, Այվազյանը պատասխանեց.

«Խիստ կասկածում եմ` հաշվի առնելով նաև օրերս Մոսկվայում կայացած ՀԱՊԿ նիստը, երբ մեր կողմն ուղղակիորեն փորձեց վերջնականապես խզել բոլոր հարաբերությունները վերջին հենարանի՝ ՀԱՊԿ-ի հետ, որը զսպում է ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ: Ճիշտ է, ՀԱՊԿ-ն իրենով անօգուտ մարմին է, բայց բոլորին էլ պարզ է, որ ՀԱՊԿ ասելով` նկատի ունենք Ռուսաստանը»:

Մարիամ Նալբանդյան

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ» Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապարակ» Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերին
Ամենադիտված