Արագածոտնում մայրը հաղորդում է տվել, որ իր անչափահաս աղջկան բռնաբարել են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի անչափահաս բնակչուհուն բռնաբարելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2017թ. հունվարի 21-ին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արագածոտնի մարզի մի բնակիչ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:
Հաղորդման հիման վրա Արագածոտնի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին