Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԽոսքը վերաբերում է Ավետիք Չալաբյանին, Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին, Արմեն Գրիգորյանին: Քննարկման ժամանակ հատուկ շեշտվել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի գործոնը, որին իշխանությունները երկու ամսով կալանավորել են Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն իրավաբանական հանրույթի կողմից դատավարական սխալ է համարվում:
Ի դեպ, մենք արդեն տեղեկացրել ենք, որ Չալաբյանի կալանավորումը, մեղմ ասած, լուրջ մտահոգություններ է առաջացրել միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններում: Մեր տեղեկություններով, դեսպանները մտադիր են առանձնահատուկ մոնիթորինգի ենթարկել այս ողջ գործընթացը, քանի որ փաշինյանական ռեժիմը հատել է բռնաճնշումների բոլոր սահմանները, եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես կան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում