Կասկածելի ձայնագրության հիման վրա Ավետիք Չալաբյանին կալանավորելն առնվազն անհասկանալի է. Թագուհի Թովմասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:
Այս թեմայով կարծիք հայտնելու 1or.am-ի առաջարկին «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շատ կարճ պատասխանեց.
«Ինձ համար առնվազն անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի կորտեժի կողմից վրաերթի ենթարկված և մահացած կնոջ գործով վարորդն ազատության մեջ է, իսկ կասկածելի ձայնագրության առկայության պայմաններում Ավետիք Չալաբյանը՝ կալանավորված»:
Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:
Մարիամ Նալբանդյան