Արթուր Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԻՐԱՎՈՒՆՔՀետախուզում է հայտարարվել Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» նկատմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։