ՆԱՏՕ-ն մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի է բերել 42000 զինվոր, 120 ինքնաթիռ և ավելի քան 20 նավ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի է բերել 42000 զինվոր, 120 ինքնաթիռ և ավելի քան 20 նավ։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսը։
«Իմ ղեկավարությամբ՝ որպես Եվրոպայում գերագույն հրամանատար, մենք այժմ ունենք ավելի քան 42 հազար մարդ և 120 ինքնաթիռ, որոնք գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում, և ավելի քան 20 նավ նույնպես պատրաստ են», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Ուոլթերսի խոսքերը:
ՆԱՏՕ-ն մտադիր է նաև կիրառել համապարփակ զսպման միջոցներ, այդ թվում՝ Բալթիկում և Սև ծովի շրջանում։