Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին սպառնում է նոր հեղափոխություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում։ Ընդդիմությունը հերթական անգամ ձգտում է հեռացնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդ թավշյա հեղափոխության պահը ճիշտ է ընտրված։ Փաշինյանը որոշել է հաշտության պայմանագիր կնքել հարևանների հետ երկրի տնտեսական և տրանսպորտային մեկուսացմանը վերջ տալու համար։ Ընդդիմությունն ի պատասխան նրան մեղադրել է ազգային շահերի դավաճանության մեջ և մարդկանց փողոց դուրս բերել։ Երևանում վրանային ճամբար է ստեղծվել, որտեղ մարդիկ մտադիր են մնալ մինչև Փաշինյանի հրաժարականը։ Բայց վերջինս դեռևս անտարբեր է ամբոխի պահանջների նկատմամբ։ 

Հայաստանի ընդդիմությունը դեռ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո էր փորձել տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, իշխանությունների հակառակորդները դուրս եկան փողոց և պահանջեցին կառավարության հրաժարականը։ Պատերազմի ավարտի պայմանները, որոնց տակ ստորագրել է Փաշինյանը, նրանք ամոթալի ու անընդունելի են անվանում, սակայն 44-օրյա դիմակայությունից թուլացած Հայաստանի զինված ուժերը հազիվ թե պատրաստ էին ռևանշի, ուստի ընդդիմությունը ստիպված եղավ հաշտվել եռակողմ համաձայնագրի հետ։

Իր վստահելիությունը թարմացնելու համար Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների և դարձյալ, ինչպես 2018 թվականին, ստացավ խորհրդարանական մեծամասնություն։ Ընդդիմությունը բարելավեց արդյունքը, սակայն կանխատեսված հաջողությունը չեղավ։ Վարչապետին ընդդիմացող խոշորագույն կուսակցությունները գլխավորում են երկրի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նրանց վերադարձը մեծ քաղաքականություն ոչ բոլորին է դուր գալիս, շատերը պատերազմում կրած պարտությունը կապում են հենց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սխալ հաշվարկների հետ, ուստի Փաշինյանին ևս մեկ հնարավորություն տրվեց։

Փաշինյանը փորձել է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածի կարգավիճակի շուրջ, որը ներկայումս վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Սակայն ադրբեջանական կողմը մնում է իր դիրքորոշմանը. Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ կարգավիճակի շուրջ բանակցություններն անընդունելի են։ Մեկ այլ խնդիր, որի դեմ պայքարում է Փաշինյանը, Հայաստանի տրանսպորտային շրջափակման դադարեցումն է՝ տնտեսության զարգացմանը խթանելու համար։ Փաստն այն է, որ դեռ 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է ապամոնտաժվել երկիրը հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղին։ Հայաստանն արտաքին աշխարհի հետ այժմ կապված է միայն Վրաստանի և Իրանի միջոցով, բայց դա բավարար չէ տնտեսական աճի համար։ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան փորձում են հայերին ներքաշել դեպի նոր տարածաշրջանային մատակարարման շղթաներ, սակայն հայերը վախենում են, որ նոր միջանցքները նոր սպառնալիքներ են տարածքային ամբողջականության համար: Անդրադարձը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրին, որի կետերից մեկը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնմանը, Հայաստանին չի համոզում:

Օրինակ, Ադրբեջանի ամենատխրահռչակ նախաձեռնությունը՝ Զանգեզուրի միջանցքի կառուցումը, քննադատությունների բուռն տեղիք է տալիս։ Ճանապարհը կարող է Բաքուն կապել ադրբեջանական էքսկլավի՝ Նախիջևանի, իսկ այնտեղից էլ Թուրքիայի հետ։ Դրա ամենակարճ ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզով է, մանավանդ, որ խորհրդային տարիներին եղել է նման երթուղի, որը, ըստ էության, արդեն գոյություն ունեցող  Նախիջևանի ցամաքային ճանապարհն է։ Բայց Հայաստանը հղում է կատարում Իլհամ Ալիևի հայտարարություններին, որտեղ նա Սյունիքն անվանում է Ադրբեջանի պատմական հողեր և խոստանում ադրբեջանցիներին վերադարձնել այնտեղ։ Անվստահությունը հանգեցրել է նրան, որ Երևանը մնում է դեռևս մեկուսացված, իսկ ադրբեջանցիները Իրանով են ճանապարհ հարթում դեպի Նախիջևան։ Սակայն Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջությամբ չի հանվել օրակարգից, որին էլ կտրականապես դեմ է Հայաստանի ընդդիմությունը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման հարցը վաղուց է քննարկվում։ Համապարփակ համաձայնագիրը կարող է, եթե անգամ վերջ չդնի Անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև առկա երկարատև թշնամությունը, ապա գոնե հարաբերությունները տեղափոխի սառը չեզոքության դաշտ։ 2022 թվականի մարտին բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանն առաջ է քաշել հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունք, իսկ Հայաստանն անսպասելիորեն ընդունել է դրանք։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել հիմնված հինգ սկզբունքների վրա՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, սահմանների սահմանազատում և սահմանագծում, տրանսպորտային հաղորդակցությունների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Զիջումների հնարավորությունը Փաշինյանը բացատրել է նրանով, որ ադրբեջանական պահանջների մեջ անընդունելի ոչինչ չկա, բացի այդ, վաղուց ժամանակն է բարելավել Հայաստանի տնտեսությունը, իսկ անորոշությունը միայն հետաձգում է զարգացումը։ Փաշինյանի հակառակորդները վրդովվել են քաղաքական գործչի խոսքերից և կրկին մեղադրել նրան դավաճանության մեջ։ Սակայն դա չի խանգարել վարչապետին ավելի հեռուն գնաց։ Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանը կոչ է արել հայերին նվազեցնել իրենց պահանջները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններում, չնայած նաև առանցքային խնդիր է համարել ղարաբաղցիների անվտանգությունը։ Քաղաքական գործչի ելույթը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել: Ընդդիմությունը նրան մեղադրել է դավաճանության և ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների շահերը պաշտպանելու մեջ։ Բայց առայժմ այդ ամենը չի խանգարում Փաշինյանին: 


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ» Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապարակ» Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերին
Ամենադիտված