Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ռուսաստանին պետք է ՀԱՊԿ-ն այն տեսքով, որով նա մոտեցել է իր հոբելյանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Versia.ru-ն գրում է, որ  ՀԱՊԿ-ի հոբելյանական գագաթնաժողովից դրական սենսացիաներ էին սպասվում: Դրա նախօրեին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էին «խոսել»։ Բայց սենսացիայի փոխարեն սկանդալ է եղել. Ալեքսանդր Լուկաշենկոն, ով իրականում մենակատարի դերում էր գագաթնաժողովում, ջարդուփշուր է արել իր գործընկերներին:

«Կարելի է վստահորեն ասել ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի շրջանակներում գոնե մեկ սենսացիա եղավ, և դա այն փաստի արձանագրումն է, որ Լուկաշենկոյի նախկին բազմաուղղվածությունից հետք էլ չի մնացել։ Նա միանշանակ իր ընտրությունը կատարել է, ինչը, ավաղ, չի կարելի ասել ՀԱՊԿ մյուս անդամների մասին,- իրավիճակը բացատրել է քաղաքագետ Լև Վերշինինը,- նախ Հայաստանի ու Ղազախստանի մասին։ Եթե Երևանի դիրքորոշումը կարելի է բացատրել թյուրիմացությամբ (նույն Սյունիքի մարզի լույսի ներքո), ապա Աստանան ակնհայտորեն ուզում է մեկ հետույքով նստել երկու աթոռի վրա։ Ավելի ճիշտ, նույնիսկ մեկ չինական աթոռի վրա, և հարմարության համար ոտքերը մյուսի՝ ռուսականի վրա դնելով: Փաստորեն, ՀԱՊԿ-ն իր ներկա վիճակում ընդամենը «մինչ փետրվարի 24-ի» դարաշրջանի բազմաթիվ դրսևորումներից մեկն է, և դա չի կարող այդպես շարունակվել։ Ռուսաստանը, փաստացի, պատերազմում է ողջ Արևմուտքի հետ և կարիք ունի ամուր, վստահելի դաշնակիցների, հետևաբար հանուն բարիքների (փող, գազ, բենզին, հովանավորչություն, միգրանտ-աշխատողների ներմուծման քվոտաներ) նախկին բարեկամության փիառի փոխարեն դաշնակցները լիակատար պատրաստակամությամբ թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին: Այդպես չի կարող լինել, եթե ​​ՀԱՊԿ-ը ընդամենը դեկորացիա է, ուրեմն այն այլևս պետք չէ»:

Իրականում Զասն ու Խրենինը բոլորովին այլ սենսացիաներ էին ակնարկել։ Առաջին հերթին ավելացնել մասնակից երկրների թիվը։ «Մի քանի տարի հետո,- խոստացել է Խրենինը,- դա այլևս վեց երկիր չի լինի, դա կլինեն տասնյակ պետություններ»: Պաշտպանության նախարարը չի հստակեցրել, թե որո՞նք են դրանք, բայց շատերն են հասկացել նրա նուրբ ակնարկը՝ «Կազմակերպությունը կընդլայնվի, քանի որ աշխարհակարգը փոխվում է»։ Որտե՞ղ է այն փոխվում հիմա: Ճիշտ է, Ուկրաինայում։ Ըստ երևույթին, նրանք սպասում են, որ ՀԱՊԿ կընդունվեն ուկրաինական ձախողված նախագծի ավերակների վրա առաջացած պետությունները՝ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն և այլն։ Եվ այստեղ հեշտ է կռահել, թե կոնկրետ ի՞նչն է սխալ գնացել. Ռուսաստանը   անիմաստ սուբյեկտներ արտադրելու նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է և սկսել է ցուլին եղջյուրներից բռնել. «Խերսոնի շրջանը կմտնի Ռուսաստանի կազմ», ինչպես նաև Դոնբասի հանրապետությունները, և ոչ միայն Խերսոնի շրջանը։ Եվ ահա թե ինչ է ասել Զասը գագաթնաժողովի նախօրեին. «Ի վերջո, ՆԱՏՕ-ն միակը չէ, որ ընդլայնվում է։ ՀԱՊԿ-ը կաճի գործընկերների, դիտորդների և անդամների շնորհիվ, և մեր երկրների միջև սեպ խրելու, ինչ որ պառակտում մտցնելու բոլոր փորձերը ոչնչի չեն հանգեցնի»: Ըստ ամենայնի, Մինսկում մտադիր են եղել, ինչպես ասում են, այդ օրակարգը ընդհատել, բայց մի փոքր սխալ են հաշվարկել։ 

Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի նպատակների և խնդիրների ընկալման անհամապատասխանությունը կարևոր հարց է առաջացնում. արդյո՞ք պետք է նման կազմակերպություն:

Տարբերակ 1. Ռուսաստանը այն պետք չէ, իմաստը քիչ է:

Հունվարին ՀԱՊԿ-ին անդամակցությունը, փաստորեն, փրկեց ղազախական պետականությունը։ Ինչպես գրված է ՀԱՊԿ կանոնադրության մեջ, եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտվի որպես ագրեսիա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ։ Հիշեցնենք, սակայն, որ դաշինքի անդամ երկրների մասնակցությունը այդ ամենին բավականին նոմինալ էր, և Ռուսաստանը միայնակ փրկեց ղազախներին։ Բայց եթե դա այդպես է, ապա ո՞րն է ռուսների օգուտը: Հիմա Ուկրաինայում ՀԱՊԿ երկրների հատուկ ջոկատայիններն ամենևին էլ ավելորդ չէին լինի, օրինակ՝ ղրղզ լեռնային հրաձիգները։ Ինչու՞ միայն ղրղզները, բելառուսական բանակը կարող է լավ փակել սահմանը Արևմտյան Ուկրաինայում, որի միջով, ինչպես ծակ մաղի միջով, ավելի ու ավելի շատ օտարերկրյա զենքի քարավաններ են անցնում Ուկրաինայի զինված ուժերի համար: Լավ, ռուսների ինչի՞ն է պետք նման ՀԱՊԿ-ը։

Տարբերակ 2. Ռուսաստանին այն անհրաժեշտ է, հանուն շոուի:

Հանուն դրա էլ, ընդհանրապես, գագաթնաժողովին հավաքեցին, հոբելյանը կրկնակի էր ստացվել։ 1992 թվականի մայիսին ստորագրվել է Հավաքական անվտանգության պայմանագիրը, իսկ 10 տարի անց ծնվել է հենց ՀԱՊԿ-ը միավորելով Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Բայց այդ դաշինքն ունի անհաղթահարելի տարաձայնություններ։ Օրինակ, դաշինքը ո՞ւմ կողմը պետք է բռնի անվերջ ծխացող ղրղզ-տաջիկական հակամարտությունում, նրանք գրեթե պատերազմում են։ ՀԱՊԿ-ը հրաժարվեց պաշտպանել Ղարաբաղը (նույնիսկ Հայաստանի կողմից չճանաչված հանրապետությունը ՀԱՊԿ-ի մաս չէ), բայց ինչպե՞ս հասկանալ, որ դաշինքը չօգնեց Երևանին, երբ հարավային սահմանին՝ Սյունիքում, խնդիրներ առաջացան։ Այո, և Մինսկին անցյալ տարի աջակցում էր ոչ թե դաշինքը, այլ Մոսկվան։ 

Տարբերակ 3. Դա բոլորին է պետք ապագայի համար:

Աստիճանաբար աշխարհում կայունությունը խաթարվում է: Եթե ​​Ռուսաստանին հաջողվի կոտրել Ուկրաինան, ապա դա կդառնա հավաքման կետ Եվրոպայի և նրա սահմաններից դուրս գտնվող մի շարք երկրների համար: Այդ առումով ՀԱՊԿ-ը որոշակի հեռանկարներ ունի։ Ահա ևս մի քանի միտք, որոնք մտորումների տեղիք են տալիս: Կենտրոնական Ասիայի երեք առաջնորդներն էլ իրենց ելույթներում Աֆղանստանում ստեղծված իրավիճակն են անվանել մեր ժամանակի գլխավոր մարտահրավերը, նրանց ընդհանուր առմամբ քիչ է մտահոգում Ուկրաինան, և նրանք կարող են հույս դնել միայն Ռուսաստանի վրա, ինչը հասկանալի է: Կենտրոնական Ասիայում, և ոչ միայն, ռուս-թուրքական դասավորվածության հարցը ևս դժվար է թերագնահատել։ Այսպիսով, դեռ վաղ է ՀԱՊԿ-ը ցրելը, այն անգամ խոստումնալից է թվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված