Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական Միության ջանքերն՝ ուղղված ռուսական նավթի ներկրման էմբարգո սահմանելուն, նոր խոչընդոտների են բախվել: Հունգարիայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ չեն աջակցի այդ նախագծին եւ խորհուրդ են տվել այդ հարցը հանել ԵՄ առաջնորդների՝ հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովի օրակարգից, փոխանցում է Associated Press-ը:
Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն չորեքշաբթի հայտարարել է, որ Հունգարիան չի քվեարկի նավթի էմբարգոյի քվեարկության ժամանակ, «քանի դեռ այն անհնարին է դարձնում Հունգարիայի էներգամատակարարումը»:
Նա մեղադրել է ԵՄ գործադիր իշխանություններին ծրագրի առաջախաղացման մեջ՝ առանց Հունգարիայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու, որն իր բնական գազի 85 տոկոսը եւ նավթի ավելի քան 60 տոկոսը ստանում է Ռուսաստանից:
«Այդ խնդիրն ստեղծվել է Եվրահանձնաժողովի կողմից, այդ իսկ պատճառով լուծումը եւս պետք է առաջարկվի Եվրահանձնաժողովի կողմից»,- Սիյարտոն:
ԵՄ-ն ավելի վաղ բացառություն էր առաջարկել երկրներին, որոնք ելք չունեն դեպի ծով, ինչպիսին են Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան, որոնք հատկապես կախված են ռուսական նավթից՝ վերջիններիս առավել երկարատեւ ժամկետ տրամադրելով աստիճանական հրաժարականի համար: