ՌԴ-ի հետ մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության, մեր կորուստներն անխուսափելի են․ Ուկրաինայի ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի մարտերը ռուսական բանակի հետ առավելագույն ինտենսիվության են հասել շփման գծի ողջ երկայնքով։
Այս մասին մայիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, հայտնում է Unian.net-ը։
«Այսօր մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության, հակառակորդը միաժամանակ մի քանի ուղղություններով գրոհում է մեր զորքերի դիրքերը, մեզ սպասվում է չափազանց բարդ ու երկար պայքարի փուլ, մենք պետք է հասկանանք, որ սա պատերազմ է և կորուստները մեր կողմից անխուսափելի են»,- ասել է նա։