Թուրքիայի մտահոգությունները կարող են լուծվել. Ֆինլանդիայի արտգործնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոն կարծում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը պետք է արդյունքի հասնեն Թուրքիայի հետ բանակցություններում մինչև հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շատ կարևոր է, որ որոշ արդյունքներ [Թուրքիայի հետ բանակցություններում] ձեռք բերվեն մինչև Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը», - ասել է Հավիստոն։ Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված կարող են լուծվել, նշել է նա։