Ոսկու գինն ընկնում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ նվազել է, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինն ընկել է 2.23 դոլարով կամ 0.12 տոկոսով՝ մինչեւ 1855.07 դոլար տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինն ընկել է 0.54 տոկոսով՝ մինչեւ 21.852 դոլար ունցիայի դիմաց:
Ընդհանուր առմամբ, ոսկին վերջին օրերին վաճառվում է առանց գնային լուրջ տատանումների. Այդպես նախօրեին այն թանկացել էր 0.4 տոկոսով։