Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ. ինչո՞ւ պետք է նախապատվություն տալ արևային վահանակներին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուս-ուկրաինական ներկայիս հակամարտությունը եվրոպացիներին ևս մեկ անգամ համոզել է, որ էներգետիկ անվտանգության ապահովման համար պետք է էլ ավելի ընդլայնել վերականգնվող էներգետիկան։
Այս նպատակով գործարկման է դրվելու «Արևային տանիքներ» նախագիծը, որի իրականացման արդյունքում 8 տարի հետո եվրոպացիների բնակարանների և տների 50%-ը կապահովվի արևային էներգիայով։
Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Վահան Մադոյանի խոսքով՝ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, և մարդիկ տարեցտարի կարևորում են վերականգնվող էներգետիկան.
«Մենք ունենք «Երևան՝ արևային համայնք» ծրագիրը, որը նախատեսում է 104 բազմաբնակարան շենքերի վրա արևային կայանների տեղադրում՝ շենքերի արտաքին և ներքին լուսավորության, ինչպես նաև՝ վերելակների կարիքների համար: Կոնկրետ բնակարանների համար դեռ ծրագիր չունենք:
Գնալով ավելի ու ավելի է շատանում արևային վահանակների պահանջարկը, ինչին նպաստում են իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև համոզմունքը, որ դա իրոք արդյունավետ է. եթե ճիշտ հաշվարկ է իրականացվում, հետգնումը բավականին արագ է ստացվում, 5-6 տարվա ընթացքում հետգնում է ապահովվում»:
Մասնագետի խոսքով՝ վերականգնվող արևային էներգետիկայի զարգացումը խրախուսվում է ամբողջ աշխարհում և, որպես գլխավոր փաստարկ, նշվում է դրանց արտադրող կայանների էկոլոգիական անվտանգությունը և Երկիր մոլորակի գլոբալ տաքացման կանխարգելիչ գործոններից մեկը.
«Իհարկե, բաշխիչ ցանցից լրիվ կտրվել հնարավոր է, բայց դա շատ թանկ հաճույք է, իսկ որպես ինքնավար էներգաարտադրող՝ վահանակները փակում են տարեկան էլեկտրաէներգիայի սպառումը, գումարած՝ ինչպես արդեն նշեցի, 4-5 տարվա ընթացքում հետգնում է ապահովում, ինչից հետո ևս 20 տարի մարդկանց համար անվճար էլեկտրաէներգիա է ապահովում»:
Մարիամ Նալբանդյան
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]