Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ հրահանգով է Նիկոլ Փաշինյանը չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումն ու ընթրիքը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել, ավելի ճիշտ՝ վերջին պահին չեղարկել է հանդիպումը՝ որեւէ բացատրություն չտալով։ Թե ինչ լուրջ պատճառ է ունեցել Փաշինյանը, որ չեղարկել է նման կալիբրի պաշտոնյայի հետ հանդիպումը, այն դեպքում, երբ ժամանակ է գտնում անգամ  Wildberries-ի տնօրենին ընդունելու համար, եւ բոլոր լրատվական կայքերով այդ հանդիպումը որպես դարի իրադարձություն են ներկայացնում, պաշտոնական աղբյուրները լռում են, փոխարենը ուշագրավ վարկածներ են առաջ քաշում այս մերժման մասին տեղեկացված աղբյուրները։


Նշենք, որ Փարիզի քաղաքապետը Հայաստան է ժամանել հետպատերազմական իրավիճակում եւ Արցախի խնդրի կարգավորման այս օրերին բարեկամ ժողովրդին իր եւ իր երկրի աջակցությունը հայտնելու նպատակով։ Այցը կազմակերպել է  Ֆրանսիայի հայտնի՝ CCAF ֆրանսահայ կազմակերպությունը, որի համանախագահներն են Nouvelles d'Arménie-ի ղեկավար, խիստ նիկոլամետ հայացքներով Արա Թորանյանը, ով բազմիցս այցելել է Հայաստան եւ ընդունելության արժանացել վարչապետի մոտ։ Մյուս համանախագահը ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն է: Նման հակադիր հայացքներ ունեցող այս անձանց մինչ օրս հաջողվել է պահպանել CCAF-ի միասնականությունը եւ համատեղ գործել` հօգուտ հայրենիքի եւ ֆրանսահայ համայնքի։ Նրանք մեծ ջանքերով կազմակերպել են Իդալգոյի այցը Երեւան։ Փարիզի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի հետ, Գորիսում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18.00-ին հանդիպում է նախատեսված եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա՝ պաշտոնական ընթրիք, սակայն վերջին պահին Փաշինյանի աշխատակազմից զանգել եւ առանց բացատրության տեղեկացրել են, որ հանդիպումը չեղարկվում է։ 

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը հաստատեց մեր տեղեկությունները։ Ինչ վերաբերում է հանդիպումը չեղարկելու պատճառներին, հետաքրքրվեցինք՝ գուցե Ձեր ներկայությո՞ւնն է եղել պատճառը, որ Փաշինյանը չի ընդունել Անն Իդալգոյին։ Նա պնդեց, որ դա չէր կարող հանդիպումը չեղարկելու պատճառ դառնալ, քանի որ ինքը նախապես տեղեկացրել է, որ չի մասնակցելու գործող իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումներին։ «Այո, Փաշինյան-Անն Իդալգո հանդիպումը նախապես ծրագրված էր՝ շաբաթ երեկոյան, որից հետո՝ պաշտոնական ընթրիք պատվիրակության հետ, բայց վերջին պահին մերժեցին։ Սկիզբեն ես հայտարարեցի Անն Հիդալգոյին եւ Հասմիկ Տոլմաջյանին, որ Հայաստանի մեջ պաշտոնական ժամադրություններուն պիտի չմասնակցիմ՝ լինի Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահ եւ վարչապետ, որովհետեւ ես կողմ եմ ընդդիմության, դաշնակցականների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Թե՛ դեսպանը, թե՛ Փարիզի քաղաքապետը շատ լավ հասկացան, եւ ուրեմն ես չեմ պրոբլեմը, որ բեկանեց հանդիպումը։ Մենք չենք հասկնար՝ ինչու վերջին վայրկյանին Փաշինյանը մերժեց հանդիպիլ Փարիզի քաղաքապետին»,- մեզ հետ զրույցում ասաց Փափազյանը, որն արդեն վերադարձել է Փարիզ։ 

Ըստ նրա՝ երկու վարկած կա, թե ինչու է Փաշինյանը մերժել բարձրաստիճան հյուրին։ Գուցե Փաշինյանի հետ ուղիղ կապի մեջ գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է արգելել՝ պատժելով Ֆրանսիային հակաթուրքականության եւ Արցախի կարգավիճակի հարցում հայամետ դիրքորոշման համար։ Մանավանդ՝ Գորիսում Իդալգոն հանդիպել է Արցախի նախագահի հետ։ «Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին»,- ասում է Փափազյանը։ «Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»։ Փափազյանը շեշտում է, որ վստահ չէ որեւէ վարկածում, բայց երկուսն էլ արժանահավատ են։

«Ես իսկապես չեմ հասկնար՝ ինչպե՞ս կարելի է մերժել Փարիզի քաղաքապետին, որ միջազգային անձ մըն է, որ այդ հանդիպումով ուժ պիտի տար Հայաստանին ու Արցախին, ի՞նչ կար ավելի կարեւոր այդ պահին, քան Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը»։ Փափազյանին հարցրինք՝ կատարվածից հետո ի՞նչ տպավորություններով մեկնեց Անն Իդալգոն․ «Գիտեք, այս այցի նպատակը զորակցություն ցուցաբերելն էր Արցախին ու Հայաստանին, իսկ հանդիպումը, որ տեղի չունեցավ, պրոբլեմ չսարքեց, որովհետեւ իր նպատակն Արցախի հարցով՝ որ դիրքորոշվեր։ Ես կկարծեմ, որ Փարիզի քաղաքապետը բան մը չկորցցուց, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կորցցուց»։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեցինք մեկնաբանություն լսել՝ ինչու է վերջին պահին չեղարկվել հանդիպումը։ «Իսկ ո՞վ է ասում, որ նախատեսված էր ու չեղարկվել է»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Ճշտեցինք՝ նախատեսված չի՞ եղել։ «Ես նախատեսվածի վերաբերյալ չեմ ունեցել որեւէ տեղեկատվություն, այդ դեպքում՝ նաեւ չեղարկման»։ Այդ դեպքում ինչո՞ւ հանդիպում չի նախատեսվել, ամեն օր Փարիզի քաղաքապետը չի ժամանում Հայաստան։ «Ես չեմ ասում՝ նախատեսված չի եղել, ես ասում եմ՝ ես չունեմ նման տեղեկատվություն»։ Խաչատրյանին ասացինք, որ ոչ թե իր կարծիքն ենք ուզում լսել, այլ՝ գործադիրի ղեկավարի։ Խոստացավ ավելի ուշ պարզաբանում տալ, սակայն այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
Ամենադիտված