Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովների միջև առաջին պատմական հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատում է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ՝ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյցի հայտարարության մեջ:

«Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և դելիմիտացիայի իրականացման համատեքստում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության ու անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը»,- նշել է Միշելի խոսնակը:

ԵԽ նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում և ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումների առաջխաղացումը և հակամարտության արմատական պատճառների վերացումը:

«Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային հարցերը, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին վերսկսված ռազմական գործողություններին, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ ստեղծելով պայմաններ հանուն տևական ու արդար խաղաղության:

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության պարագայում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված արդյունքի հաստատում: Ի վերջո ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերին անդրադարձ է արվում համապարփակ կերպով՝ ներառելով բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է Միշելի խոսնակը:

Նա տեղեկացրել է, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ապաշրջափակման հարցին: «Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ չկան էքստրատարածքային հավակնություններ՝ կապված ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ: Հակառակի մասին շահարկումները ցավալի են:

Ի վերջո, նախագահ Միշելը ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունն ու այս առումով հանրային հռետորաբանության կարևոր դերը: Նա ողջունել է Երևանի ու Բաքվի ղեկավարներին և հայտնել բանակցությունների շարունակման նպատակով բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրության մասին՝ հայտնելով ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու իր աջակցությունը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործում»,- ասվում է հայտարարության մեջ:

Միշելի խոսնակը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան՝ հետևելու վերոնշյալ հարցերում քննարկումների շուրջ զարգացումներին:

Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ» Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապարակ» Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել
Ամենադիտված