Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքի hամար կապիտան Արմենակ Ուրֆանյանը չխնայեց ամենաթանկը՝  կյանքը: Կռվեց և զոհվեց հերոսի նման:

Ուրֆանյանների ավագ որդին՝ Արմենակը դեռ փոքր տարիքից հստակ որոշել էր` կընտրի զինվորականի մասնագիտությունը և անձնվիրաբար կծառայի հայրենիքին: Այդպես էլ արեց: Զինակից ընկերները, զինվորները հիշում են, որ կապիտան Ուրֆանյանն անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին, զինվորին, հայրենիքին: 

Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան: 

«Ուրիշ էր Արմենս, խելացի, բարի Արմենս»,- պատմում է մայրը՝ Համեստ Ներսիսյանն ու դժվարությամբ խոսում որդու՝ իր  հայրենասեր, ընկերասեր, մարդամոտ Արմենակի մասին:

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թ-ին, Երևանում, Նոր Նորքի ծննդատանը: Մայրը հաճախ է հիշում այդ օրը, իր անդրանիկ զավակի ծնունդը, որը լույս ու ջերմություն բերեց իրենց ընտանիքին:

Նրա ծնունդը միշտ նշում էին, Արմենակն էլ սիրում էր  այդ օրը, իսկ ցանկալի նվերը խաղալիք զենքերն էին. այդ սերը շարունակվեց նաև հասուն տարիքում:

Արցունք, ցավ ու հպարտություն խառնվում են իրար ու մայրը փորձում է պատմել, թե ինչպես էին նշում մերօրյա հերոսի ծննդյան օրերը, սակայն շատ բան չի ասում, թեև ասելիքը շատ է, մտքում միշտ որդին է, որդու մասին հուշերը. փորձում է ոչինչ չմոռանալ, ամեն դրվագը պահել սրտում ու հիշողության մեջ:

Արմենակ Ուրֆանյանը երկու տարով էր մեծ կազմավորված Հայոց բանակից, և հունվարի 28-ը կրկնակի տոն էր նրա համար: Տիկին Համեստի խոսքերով՝ ուսանողական տարիներին Արմենակը ծնունդը նշում էր համակուրսեցիների հետ, մայրն ամեն ինչ տանը պատրաստում էր ու ուղարկում որդուն, իսկ տանն էլ հարազատներով էին հավաքվում:

Արմենակի մայրը երբեք չի մոռանա 2016 թվականի հունվարի 28-ը: Այդ օրը որդին տանն էր ու մորն ասել է. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ»: Մայրն էլ թե՝ ինչ ես տեսնում դիրքերում, որ գոհ ես: «Երբեք չեմ  մոռանա  այդ օրը: Արմենս շատ ուրախ էր, սիրած աղջիկը կողքին, լիքը երազանքներով ու սպասումներով; Այսօր էլ ուզում եմ նրան  այդպես հիշել…»,- ասում է կապիտանի մայրը:

Տիկին Համեստը հիշում է նաև իր ծննդյան օրերը, չնայած ծանրաբեռնվածությանը, որդին միշտ հասցնում էր զանգել ու շնորհավորել: Մոր համար այդ օրվա  ամենասպասված զանգը սիրելի զավակինն էր: «Լինում էր ժամը 12-ին էր զանգում, երբեմն նրա զանգն ուշանում էր ու ամեն վայրկյան միայն այդ զանգին էի սպասում: Հետո լսվում էր այդքան սպասված զանգն ու նրա ձայնը՝ մամ, ծնունդդ շնորհավոր: Աշխարհն իմն էր դառնում: Անցած տարի Մարտակերտից ընկերոջ հետ գումար էր ուղարկել, թե՝ մամ, քեզ համար անպայման մի բան գնի»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է Ուրֆանյանի մայրը: 

Արդեն 8-9-րդ դասարանում որոշել էր՝  զինվորական է դառնալու: Սկսում է պարապել սպորտով: 15 տարեկանում արդեն տեկվանդոյի եռակի չեմպիոն էր: Նպատակին հասնելու համար ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: ՀՀ Զինված ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար` առաջնագծում: «Մամ ես արդեն քո տղան չեմ, բանակի տղան եմ», ասում էր մորը, իսկ մայրն էլ կարծես թե հաշտվել էր, որ Արմենակը միայն իր որդին չէ:

Արմենակ Ուրֆանյանը դեռ շատ երազանքներ ուներ, բայց ապրիլի 2-ը ճակատագրական եղավ նաև կապիտանի համար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչեց թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայեց ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավսար պայքարում զոհվեցին 7 քաջերից  4-ը` Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը:

27 տարեկան…սիրելու, արարելու, լիարժեք կյանքով ապրելու, օջախ ստեղծելու  հասակ, բայց ավաղ մեկ ակնթարթում փոխվում է ամեն ինչ, և սիրասուն զավակդ հավերժ մնում է նույն տարիքին: Իսկ Արմենակն էլ հավերժ մնաց 26 տարեկան՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին:

Հավերժ փառք քեզ, հերոս Արմենակ Ուրֆանյան:

«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված