Վաղը Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը. News.am
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։
Այս մասին News.am-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։
Ինչ վերաբերում է սահմանազատման եւ անվտանգության հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։