Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ԱԺ նիստը չկայացավ․ քվորում չկար (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸնդդիմության նախաձեռնած ԱԺ նիստը՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր քննարկելու համար, չկայացավ քվորումի բացակայության պատճառով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչպես և նախապես էր հայտարարել, չեկավ նիստին։ Գրանցվեց 33 պատգամավոր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ գրանցումը կշարունակվի, մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց այդ գործընթացը չի կարող ձգվել 4 ժամից ավելի։