ՌԴ-ի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը կրկին երկարացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների չվերթերի ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 12-ը։ Այս մասին տեղեկանում ենք Ռոսավիացիայի կայքից։
«ՌԴ 11 օդանավակայաններում չվերթերի ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 12-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45–ը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ժամանակավոր սահմանափակվել են չվերթերը դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։
«ՌԴ մյուս օդանավակայաններն աշխատում են ըստ չվացուցակի։ Օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքի հետ կապված բոլոր փոփոխությունների մասին պետք է ճշտել դրանց պաշտոնական կայքերում», – նշել է Ռոսավիացիան։
ՌԴ հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր արգելքը գործում է փետրվարի 24–ից` Ուկրաինայում հատուկ գործողությունների մեկնարկի պահից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։