Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս երգը մեր ապրած կյանքն է, մեր անցած ուղին, մահվան աչքերին նայելը. «Ախպերս ու ես» երգի իրական պատմությունը՝ փոխգնդապետի մատուցմամբ. (Լուսանկարներ, տեսահոլովակ)

ՎԻԴԵՈ

«Ախպերս ու ես» երգը բոլորին է ծանոթ, սակայն  քչերին է հայտնի այս երգի իրական պատմությունն ու հասցեատերերը: Երգը ծնունդ է առել պատերազմի տարիներին՝ հատուկ Ռոմիկ և Ռոլանդ Մխիթարյան եղբայրների համար: Aysor.am-ը բացառիկ հնարավորություն ունի ներկայացնելու այս երգի իրական պատմությունը:

«1993թ Մարտակերտի շրջանի ազատագրման մարտերի ժամանակ մեր ջոկատին միացավ մեր վաղեմի բարեկամ Աշոտ Բեգոյանը՝ գուսան Տոտիկը։ Մեծ Շենի մարտերի ընթացքում նա գրեց մի շարք հայրենասիրական երգեր: Իմանալով իմ և Ռոլանդի մարտական ուղին՝ հատուկ մեզ համար գրեց «Ախպերս ու ես» երգը, որն անչափ դուր եկավ ջոկատի մարտիկներին, և ամեն հարմար պահի տղաներն ամբողջ ջոկատով երգում էին: Շատ արագ այն տարածվեց ռազմաճակատով մեկ. երգում էին խրամատներում, զորամասերում, ամենուր», -  Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց ՀՀ ԵԿՄ վարչության անդամ, ՄԷԳՎԱԽ կամավորական ջոկատի փոխհրամանատար, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը: 

Ի դեպ, այս ջոկատը կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ 1990-ին Երևանի երկաթգծի կայարանում այս ջոկատի զոհված վեց ազատամարտիկի անունների հապավումով էլ  կոչվել է ջոկատը: Հրամանատարն է Ռոլանդ Մխիթարյանը, փոխհրամանատարը՝ Ռոմիկ Մխիթարյանը: Մարտնչել են Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր ռազմաճակատներում։ Հետագայում նրանց են միացել նաև ավագ եղբայրը՝ Ժանը, որդու՝ Արմենի հետ, հրամանատարի որդիներ Արմանը և Արթուրը, փոխհրամանատարի աներորդին՝ Արմենը…

«Ախպերս ու ես» երգը մինչ այսօր էլ արդիական է, այն հնչում է ոչ միայն զորամասերում՝ զինվորների շուրթերից, այլև՝ մեր երաժիշտ-կատարողների կողմից, որոնցից յուրաքանչյուրը փորձում է նորովի ներկայացնել այն: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում մերօրյա երգիչների մեկնաբանմանը և ում կատարումն է առավել հավանում, մեր զրուցակիցը խոստովանեց.

«Տարիների ընթացքում այս երգի մեջ կամաց-կամաց նոր «կուպլետներ» էին ավելացվում, ձևափոխվում էր մեղեդին: Չնայած, որ երգն արդեն ապրում էր իր կյանքը, բայց այս ձևափոխված վիճակով կորցրել էր ամենակարևորը՝ մարտական ոգին: Չէ՞ որ Տոտիկն այս երգը գրել էր որպես մարտական երգ, ոգեշնչող, դուխ տվող: Բայց այսօր դարձել է լացակումած, տարօրինակ մեղեդիով ու դողացող ձայնով երգ: Հավատացեք, ով գիտի իրական երգը, նա հստակ կասի, թե ինչպես են փչացրել… Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ւմ կատարմամբ եմ առավել հավանում, անկեղծ կասեմ՝ ինձ դուր է գալիս միայն իմ, Ռոլանդի, ամբողջ ջոկատի կատարումը… Գիտեք՝ իմ խորին համոզմամբ, եթե մի բան քոնն է, ոչ-ոք չի կարող քեզանից լավ կատարել: Այս երգն ուղղակի երգ չի, սա մի ամբողջ կյանք է և պետք է ապրած լինես այդ կյանքը, որպեսզի կարողանաս պարզ, հասարակ, առանց կոկորդի արաբական խաղերի մատուցես երգը։ Այս երգը մեր ապրած կյանքն է, մեր անցած ուղին, մեր՝ մահվան աչքերին նայելը...Կնայեք, կլսեք, կգնահատեք»:

Այսօր արդեն հնարավորություն կա լսել երգի իրական տարբերակը: Հենց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, հանրությանը կներկայացվի տեսահոլովակը:

Շարունակությունն՝ այստեղ:

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»
Ամենադիտված