Զապորոժիեի մարզի գրեթե 60%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է. Զելենսկու գրասենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2022 թվականի հունիսի դրությամբ Զապորոժիեի մարզը գրեթե 60%-ով օկուպացված է ռուսական զորքերի կողմից։ Այս մասին հայտնում է երկրի նախագահի կայքը։
Հաղորդվում է, որ տեղի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը նախագահ Վլադիմիր Զելենսկիին զեկուցել է, որ շրջանի տարածքի գրեթե 60%-ը ժամանակավորապես օկուպացվել է ռուսական զորքերի կողմից, իսկ մարտերը տեղ-տեղ շարունակվում են։
Նրա խոսքով, Զապորոժիեի մարզի 77 բնակավայրեր հոսանքազրկված են ռազմական գործողությունների պատճառով։ Հակառակորդը ոչնչացրել է 2701 ենթակառուցվածքային օբյեկտ, որից առ այսօր վերականգնվել է գրեթե 700-ը։
Մինչդեռ մարզկենտրոնում ստեղծվել են մարդասիրական կենտրոններ՝ ընդունելու ժամանակավոր օկուպացված տարածքների ու բնակավայրերի բնակիչներին, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են։
«Վերջին 15 օրվա ընթացքում ամենամեծ թվով մարդիկ եկել են Խերսոնի շրջանից, ժամանում են նաև Մարիուպոլից»,- հավելել է Ստարուխը։