Վիրուսաբան Վոլչկովը խոսել է COVID-19-ից հետո սրտի կաթվածի և ինսուլտի հետաձգված վտանգի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRussian.rt.com-ը գրում է, որ ըստ ՄՏԻՖ-ի գենոմային ինժեներական լաբորատորիայի ղեկավար, վիրուսաբան Պավել Վոլչկովի COVID-19-ից հետո հնարավոր են բարդություններ:
«Եթե խոսենք Covid-ից հետո սիրտ-անոթային համակարգի վնասվածքների մասին, ապա վերականգնում տեղի է ունենում։ Բայց որպես վերականգնման կողմնակի ազդեցություն, երբ մարդ ունի ավելորդ քաշ և խոլեստերինի բարձր մակարդակ, ապա կարող են խոլեստերինային բծեր առաջանալ: Իսկ անջատված խոլեստերինիային բծերի հետևանքը իշեմիան է: Սրտի դեպքում դա ինֆարկտ է, ուղեղի դեպքում ինսուլտը և որպես այդպիսին հիվանդության զարգացումը մինչև մահ։ Սա այս տեսակի վիրուսային վարակների էական կողմնակի ազդեցություններից մեկն է՝ հետաձգված ինսուլտը և սրտի կաթվածը»,- ասել է Պավել Վոլչկովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը