Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին զինծառայող. «2 օրվա կյանք էին տվել, որոշեցի իրանց ինադու երկար ապրեմ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

hetq.am-ը գրում է.

Վազել. նախկին զինծառայողի միակ ցանկությունը

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող 28-ամյա Դավիթ Հակոբյանը չի կարողանում հիշել, թե վերջին հինգ տարվա ընթացքում որերորդ հունվարի 28-ն է անցկացնում բուժման մեջ:

Դավիթին հանդիպեցի ՊՆ կենտրոնական կլինիկական (Մուրացանի) զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում: Ամանորյա տոներից հետո է եկել հոսպիտալ:

Մինչև տոները «Աջակցություն զինվորական հաշմանդամներին ու վիրավոր զինվորներին»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանը Դավիթ Հակոբյանի հետ եղել է նույն հոսպիտալում, որտեղ Դավիթը անցել է բժշկական հետազոտություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տոներից հետո Դավիթ Հակոբյանը դարձյալ ֆիզեոթերապիայի կուրսեր կանցնի հոսպիտալում: Այժմ նա այդ կուրսերն է անցնում: Շուտով կլինի նաև ասեղնաբուժություն:

Ամեն ինչ սկսվել է 2012թ.-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքից հետո Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են նախ 1-ին հիվանդանոց, ապա «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: «Բայց մինչև էդ օրը, ես երբեք որևէ առողջական խնդիր չեմ ունեցել, ես մի քանի անգամ բուժզննություն եմ անցել, ամեն ինչ նորմալ ա եղել»,-պատմեց Դավիթ Հակոբյանը:

Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: 10 օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել:

«Կոմայից երբ արթնացել եմ, ոչ մեկին չեմ հիշել, անգամ ծնողներիս: Օրվա հետ էի սկսում ապրել: Ոնց որ լամպը անջատած լինեին, տաքությունը պահում ա, բայց ներսի լույսը չկա: Էդ նույն  զգացողություն էր: Ինձ 2 օրվա կյանք էին տվել, ես էլ որոշեցի իրանց ինադու երկար ապրեմ»,-պատմեց նախկին զինծառայողը:

Շուրջ 7 ամիս հենասայլակով տեղաշարժված Դավիթը երախտագիտությամբ է հիշում հատկապես Կարմիր Խաչում աշխատող այն մասնագետին, որն իրեն ոտքի է կանգնեցրել. «Անունը Վալենտին ա, ազգանունը չեմ հիշում, հենց ինքը ինձ նորից քայլել սովորացրեց»:

ՊՆ-ում տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում: Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները չեն իրականացել, փոխարենը 2015թ. օգոստոսից Դավիթը հայտնվել էր կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Իսկ կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն սևեռելն էր եղել, ինչպես զինծառայողը հայտարարել էր դատարանում: «Սեյրան Օհանյանը իմ հարցին լուծում տվողն էր, բայց մի քանի տեղ ուղարկեց, խոստացան Գերմանիա բուժման ուղարկել, բայց խաբեցին»:

«Հետքն» անդրադարձել է խաղաղապահ զորքերի զինծառայող Դավիթ Հակոբյանի պատմությանը։ Զինծառայողի մորը 2016-ի նոյեմբերի 19-ին ընդունել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Օրեր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դավիթ Հակոբյանին ներում էր շնորհել: 2016-ի նոյեմբերի 28-ին նախկին զինծառայողը վերադարձել էր ազատություն:

Նայում եմ Դավթի ձեռքի դաջվածքին, ասում է՝ բանտում է արել: Խնդրում եմ պատմել մատի կիսաշրջանի մասին. «Իմ ընդհատված հնարավորությունների շրջանն ա, անպայման պիտի ամբողջացնեմ»:

Բանտից դուրս գալուց հետո Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Դավիթ Հակոբյանին: «Նախարարը իմ բուժման հարցերը կազմակերպեց: Բայց արտասահմանում բուժում ստանալու մասին խոսք չկա»,-ասում է Դավիթը՝ շեշտելով, որ իր նպատակը լիարժեք տեղաշարժվելն է, ոտքի ու ձեռքի ֆունկցիաների աշխատանքը: Գերմանիայում բուժումը շարունակելու մտքից Դավիթը չի հրաժարվել: Պարզապես ֆինանսական հնարավորությունների հարց է, որը նրա ընտանիքը չունի:   

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայողը ցույց տվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նվիրած խաչը՝ վրան գրված Երուսաղեմ: Նախարարն ասել է, որ Երուսաղեմում օրհնված խաչ է: Այդ օրվանից նա կրում է խաչը:

Ցույց տվեց նաև Նոր Կտակարանը. «Մտքի ուղղում ա տալիս: Կարդալով ոչ հավատս ավելանում ա, ոչ պակասում, պարզապես մտքերս ա ուղղում»:

«Ինչ ցանկություն ունես»՝ հարցնում եմ Դավիթին: Պատասխանում է շատ արագ՝ վազելու:

Փոխարենը չպատասխանեց հայրենասիրության մասին հարցին. ասաց, որ իրեն թույլ չի տա այդ հարցին պատասխանել «Էդ հարցին պատասխանում են շատ լուրջ մարդիկ»:

Վերջում Դավթին խնդրեցի մաղթանք ասել Բանակի օրվա կապակցությամբ: Զինվորներին մաղթեց այն, ինչ իրենց ծնողներն են մաղթում:

 

Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
Ամենադիտված