Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
Դատարանն այսօր բավարարել է քննիչի համապատասխան միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով։