Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան․ հանդիպումներ կունենա ԱԳ նախարարի, վարչապետի ու նախագահի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ: