Դոլարի փոխարժեքը նվազեց ևս 3 դրամով. ռուբլին ամրացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 8-ին, կազմել է 430.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 461.63 դրամ (նվազել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 539.95 դրամ (նվազել է 2.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.17 դրամ (աճել է 0.06 դրամով):