Կոտոլյանը կուղևորվի ԱՄՆ կանեփի արդյունաբերական փորձն ուսումնասիրելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին գործուղում է ԱՄՆ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2022 թվականի հունիսի 20-24-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (հունիսի 20-21-ը և հունիսի 22-24-ը՝ Լոս Անջելես և հունիսի 21-22-ը՝ Սակրամենտո)` արտադրական կանեփի օրինական շրջանառությանոլորտի վերահսկման լավագույն փորձի ուսումնասիրության համար Սակրամենտոյի նահանգապետարանի Սննդի և դեղորայքի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, տեխնիկական կանեփի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ այցելություններ իրականացնելու նպատակով:
2. Արմեն Կոտոլյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»