Իսրայելի վարչապետը ժամանել է Աբու Դաբի ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունիսի 9-ին այցով ժամանել է Աբու Դաբի, որտեղ պլանավորված են նրա բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Այդ մասին հայտնել է վարչապետի դիվանատւնը։
«Վարչապետ Նաֆտալի Բենետը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հետ հանդիպելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Իսրայելի «Կան» ռադիոկայանը նշում է, որ այցի մասին նախօրոք չի հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: