«Տիտանիկի» սեփականատերերը անձնակազմին կարգադրել են լռել տեղի ունեցածի մասին ու թաքցնել այդ պատահարն ուղեւորներից. «Տիտանիկի» կործանման իսկական պատճառը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼրագրող Շենան Մոլոնին պատմել է «Տիտանիկ» տրանսատլանտյան ջերմանավի կործանման, իր կարծիքով, իսկական պատճառի մասին։ Այս մասին հայտնում է Independent թերթը։
30 տարվա ընթացքում Մոլոնին կատարել է գիտապատմական հետազոտություններ, փորձելով պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել առասպելական նավի հետ։ Նա ուսումնասիրել է լուսանկարները, որոնք նավարկությունից առաջ արել էին ինժեներ էլեկտրիկները Բելֆաստի նավաշինարանում։ Լրագրողը վստահեցնում է, որ լուսանկարների վրա, այն մասում, որով նավը սառցակտորի է բախվել, ինքը մոտ ինը մետր երկարության սեւ հետքեր է նկատել։ Նրա կարծիքով դա կարող է վկայել այն մասին, որ «Տիտանիկը» վնասվածք է ունեցել դեռ մինչեւ նավարկությունը սկսելը։
Independent-ը գրում է, որ ըստ փորձագետների այդ հետքերի առաջացման պատճառը կարող էր լինել վառելիքի պահուստներից մեկում տեղի ունեցած հրդեհը։ Նրանց կարծիքով նավի վրա մի քանի շաբաթ կարող էր շարունակվել հրդեհը, անձնակազմն, ըստ երեւույթին, փորձել է մարել կրակը, բայց 12 մարդու ջանքերը բավարար չեն եղել։
Մոլոնին վստահ է, որ «Տիտանիկի» սեփականատերերը անձնակազմին կարգադրել են լռել տեղի ունեցածի մասին ու թաքցնել այդ պատահարն ուղեւորներից։
Լրագրողը եզրակացրել է, որ կրակից ջերմանավի երեսապատումը ուժեղ տաքացել է, դարձել փխրուն ու սառցակտորին բախվելիս կորպուսում խոշոր ճեղք է գոյացել։ Հետեւաբար «Տիտանիկի» կործանումը մեծամասամբ պայմանավորված է եղել հրդեհով ու հանցավոր անփութությամբ։
Դեկտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ չինական Seven Star Energy Investment Group ընկերությունը սկսել է կառուցել «Տիտանիկի» կրկնօրինակը՝ նույն մեծության։ Դա լինելու է ատրակցիոն՝ Սիչուան նահանգի Romandisea International հանգստավայրային համալիրի տարածքում։ Նախագիծը ծրագրում են ավարտին հասցնել 2017-ի վերջին։