Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ձայնն ընդդեմ Ռուսաստանի. «Կրեմլը դաշնակից չէ, նույնիսկ բարեկամ երկիր չէ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը մեկնաբանել է երկրում  РИА Новости տեղեկատվական համացանցային ռեսուրսի հասանելիության սահմանափակումը։ Ինչպես նշել են նախարարությունում, դա կապված է այնպիսի տեղեկատվության տեղադրման դեպքերի հետ, որոնց տարածումն արգելված է հանրապետությունում, կարգավորվում է «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքով։ РИА Новости-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված տեղեկատվության տարածումը, որը քարոզում է զրպարտչական և անջատողական միտումներ, խախտում է այդ օրենքի պահանջները և հիմք ընդունելով Ադրբեջանի սույն օրենքը, հանրապետությունում այդ գործակալության տեղեկատվական համացանցային ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվել է :

Ադրբեջանցի անկախ մեկնաբան, լրագրող Համիդ Համիդովը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և իր հեռագրային ալիքում։

Համիդ Համիդով. «Ես երբեք հատուկ պատրանքներ չեմ ունեցել այն մասին, թե Ռուսաստանի դաշնակիցներն ովքեր են։ РИА Новости-ի արածից հետո պարզ դարձավ, որ Կրեմլը մեր դաշնակիցը չէ, այն անգամ բարեկամ երկիր կամ գործընկեր չէ։ Ինչպես հասկանում եմ, РИА-ի արածը վրեժ է Ուկրաինայի հարցում մեր դիրքորոշման համար»։

Համիդովի հետևորդները մեկնաբանել են նրա գրառումները։

Ալիսա Սելեզնևա. «Կարո՞ղ եմ ունենալ բոլոր լրատվական ալիքները: Թե չէ Բաքվի կեսն արդեն բամբակի մեջ է»։

Aynur Salahova. «Ժամանակն է փակել դրանք։ Բացարձակ սադրանք է։ Այդ ամենը միտումնավոր է արվում»։

Անվար Իսմայիլով. «Հրաշալի լուր. Հաջորդը պետք է լինի «Sputnik»-ը»։

Գյունայ Նազարովա. «Մեր արտաքին գործերի նախարարությունն ամենավատն է աշխատում»:

Ադրբեջանական հեռագրային ալիքների օգտատերերը РИА Новости-ի հոդվածների մասին, որտեղ, իրենց կարծիքով, հեղինակները միտումնավոր սխալ են գրել Ղարաբաղ անունը, գրում են։

Ալլա Ասկերովա. «Որտե՞ղ է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ոչ մի քարտեզի վրա նման այլանդակություն չկա։ Ասողները թող ցույց տան»։

Uliviya Hashim. «Սիմոնյանից այլ բան ակնկալու՞մ եք»:

Իբրահիմ Խազիմով. «Մեր ԱԳՆ-ն, ինչպես միշտ, լեթարգիական քնիի մեջ է»:

Agharazi Babayev. «Ի՞նչ է անում մեր ԱԳՆ-ն. բիզնես, փող է աշխատում: Այնտեղ ոչ ոք կարիք չունի հարաբերությունները փչացնելու նրանց հետ, ում հետ փող են աշխատում։ Կամ գուցե՞ դրա համար պարզապես ժամանակ չկա»:

@El_Oposito. « Եվ ի՞նչ: Դա նրանց չի խանգարի Ղարաբաղն անվանել «Հանրապետություն»»։

Dilara. «Դա նրանց համար չէ, այլ մեզ համար, այսինքն մեր 5-րդ շարասյունն չպետք է այդքան ամբարտավան լինի»։

Բաքվից Ալին մեկնաբանել է haqqin.az տեղեկատվական-վերլուծական պորտալի հրապարակումը Facebook սոցիալական ցանցում:

Ալի Խալաֆով. «Իսկ Sputnik-ը պետք է չեղարկվի. Սիմոնյանը թող Հայաստանում հեռարձակվի»։

Ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի անվան  Ակնաբուժական ազգային կենտրոնի բժիշկ-ակնաբույժը գրել է:

Irada Musa. «РИА -ն շատ մեծ լսարան է կորցրել»:

Բաքվից Մեհման Համիդովը Facebook-ում Budrooo լրատվական գործակալության հրապարակման տակ գրել է:

Mehman Hamidov. «Այսպիսով, մեր որոշ լրատվամիջոցներ բացահայտորեն քարոզում են Ռուսաստանի դեմ, ինչպես, օրինակ, ОХУ.az-ը և ողջ արևմտամետ ընդդիմությունը: Դուք նախ պետք է արգելափակեք ձեր սեփականը»:

Ադրբեջանում միջազգային հարաբերությունների մասնագետ Աելին Ռահիմովան համաձայն չէ նախորդ մեկնաբանության հետ։

Աելին Ռահիմովա. «Ինչու՞ արգելափակել սեփականին: Չէ՞ որ ռաշիստների մասին ճշմարտություն են գրում։ Ամբողջ աշխարհը տեղյակ է, որ այսօրվա Ռուսաստանը ոչնչով չի տարբերվում Հիտլերյան Ալմանիայից (Գերմանիա)»։

Mehman Hamidov. «Ինձ համար կարևոր են Ռուսաստանի կառավարության պաշտոնական հայտարարությունները, որտեղ Պուտինը ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, ինչը չի ասել ոչ մի եվրոպացի առաջնորդի մասին։ Նրանք նույնիսկ հակառակն են ասում, ինչը նրանց դարձնում է «անբարյացակամ» երկրներ։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Այն, որ դուք իրար հայհոյում եք, ինձ չի անհանգստացնում։ Ես արդարության կողմնակից եմ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում
Ամենադիտված