Գիտնականները շոկոլադի մեջ հայտնաբերել են մի միացություն, որը կարող է փոխարինել վիագրային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների հավաստմամբ՝ այս միացությունը տղամարդկանց մոտ որոշակի տրամադրվածություն է ստեղծում: Ինչպես գրում է The Daily Mail-ը՝ խոսքը կիսպեպտինի մասին է՝ հորմոնի, որը նպաստում է սեռական հասունացմանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ երիտասարդներին ներարկել են այս հորմոնը, նրանց մոտ ակտիվացել են գլխուղեղի այն հատվածները, որոնք ակտիվանում են սեռական գրգռման կան ռոմանտիկ ապրումների ժամանակ: Էդինբուրգի Համալսարանի գիտնականներն, իրենց հերթին, հայտնաբերել են, որ կիսպեպտինը խթանում է տեստոստերոնի լիբիդոյի և պտղաբերության համար անհրաժեշտ հիմնական տարրի արտադրությունը: Բացի այդ, այս միացությունը կարող է լինել հակադեպրեսանտ:
Գիտնականները ենթադրում են, որ այն կարող է օգնել տղամարդկանց, որոնք ունեն լիբիդոյի ու պտղաբերության հետ կապված խնդիրներ ու տարատեսակ հոգեբանական խանգարումներ: Ընդ որում՝ այս միացությունն ազդում է համալիր՝ դարձնելով տղամարդկանց ավելի հետաքրքրված սեքսի մեջ:
Նյութի աղբյուրը՝ med2.ru