Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմնականում պատվիրում են վիբրատորներ ու քսուքներ». Երևանյան սեքս-շոփ... Զրուց սեքս-շոփի տնօրենի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

90-ականներին հայկական սեքս- ինդուստրիան սահմանափակվում էր մերկ աղջիկների պատկերներ պարունակող օրացույցներով, այդ ժամանակների սեքս սիմվոլ համարվող Լիլիթ Կարապետյանով և անկախ Հայաստանի միակ ու թերևս վերջին սեքս-շոփով, գրում է Hraparak.am-ը։

Երևանում հենց այդ տարիներին էր, երբ Կասկադի հարևանությամբ բացվեց նման խանութ, որը, սակայն, երկար կյանք չունեցավ և մի քանի ամիս գործելուց հետո փակվեց: «Խանութ այցելողների գրեթե 99.9 տոկոսը գնումներ չէր կատարում, պարզապես մտնում էին, հայավարի «ղժժում» ու գնում։ Իսկ մնացածն էլ խուսափում էին անգամ քայլել դրա կողքով»,- այսպես են հիշում այդ տարիներին խանութի կողքով «անցնող-դարձողները»:

Տասնամյակ անց համացանցային տիրույթում վերընձյուղվեց դրա օնլայն տարբերակը՝ հայկական օնլայն սեքս-շոփը, որը, ինչպես հավաստիացնում էին գաղափարի հեղինակները, օգտվողների, պատվիրողների պակաս չուներ։ Այսօր հայաստանյան առցանց տիրույթում գործում է սեքս-պարագաների ինտերնետ-խանութ։ Մոտ 4 տարի դաշտում մենաշնորհային դիրք չունեցող, բայց հաճախորդների պակաս չզգացող օնլայն խանութից օգտվողները հավասարապես և արական, և իգական սեռի ներկայացուցիչներ են։

Մեզ հետ զրույցում խանութ-սրահի տնօրենը, խոսելով հնարավոր խոչընդոտների մասին, որոնք առաջացել են կայքի հիմնադրման օրից ի վեր, նշեց, որ խնդիրներ բնականաբար եղել են. «Օրինակներից ամենացայտունը. «Իդրամ» օնլայն վճարային համակարգը հրաժարվեց աշխատել մեզ հետ»։

 Մեր այն հարցին, թե օրական որքա՞ն պատվիրատու են ունենում և տարիքային ո՞ր խմբին պատկանող, կայքի տնօրենը հրաժարվեց կոնկրետ թիվ նշել.
«Հաճախորդների քանակի հետ կապված չեմ կարող պատասխանել, բայց քիչ չեն։ Դիմում են մինչև 40 տարեկան մարդիկ»։
 Իսկ թե ո՞ր ապրանքատեսակներն են ամենից հաճախ պատվիրում հայ հաճախորդները, ստացանք հետևյալ պատասխանը. «Հիմնականում պատվիրում են վիբրատորներ ու քսուքներ»։
 Փաստորեն, «հանկարծ չիմանան» կարգախոսով առաջնորդվող հայ հասարակության կարծրատիպային ամաչկոտությունը ինտերնետով հաղթահարվել է։ Պարզելու համար՝ ինչ կարծիք ունի հայ հասարակությունը Երևանում սեքս-շոփի բացակայության, դրա հնարավոր առկայության վերաբերյալ և երբևէ օգտվե՞լ է այդ խանութներից, կատարեցինք փոքրիկ հարցախույզ (վերջին հարցի պատասխանը՝ ըստ ցանկության)։

 Էդգար Թումանյան, 26 տարեկան, ռեժիսոր
Սեքս- շոփ պետք չի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ աշխարհում։ Պետք է պայքարել նման խանութների դեմ։ Ասածիս հիմնավորումը այն է, որ սեքս- խանութները մարդկանց զրկում են բնականից և ավելի տանում դեպի արհեստականը։ Դրանք, իմ կարծիքով, խանգարում են մարդկանց բնական սեռական կյանք ունենալուն։

 Անուշ Բաբայան, 38 տարեկան, երաժիշտ
 Չեմ օգտվել, բայց ժամանակին Երևանում կար, քչերն էին ռիսկ անում մտնել, փակվեց։ Կասկադում էր։ Թող լինի, հա, կարծում եմ էսօրվա մեր բարքերի ազատության պայմաններում ավելի անկեղծ կլինի ուղղակի էդ ունենալը։ Ուղղակի էլի անկեղծություն չեն ունենալու ռիսկով մտնել էդ խանութ, մերոնք ամեն ինչ թաքուն են անում։

 Մանուկ Նիգոյան, արվեստի կառավարիչ
 Ժամանակին կար սեքս- շոփ, հիմա էլ կարծեմ ոչ պաշտոնապես բայց կա: Ինձ երբևէ պետք չի եղել, մի անգամ Հայաստանից դուրս եմ օգտվել։ Քանի դեռ նման սոցհարցումներն ակտուալ են, ուրեմն պետք է։

 Հայկ Ավետիքյան, 22 տարեկան, վարսահարդար, ոճաբան
Երբևիցե չեմ օգտվել, եթե լինի, կարծում եմ՝ չեմ այցելի, բայց դեմ չեմ, թող լինի:  

Անժելա Պողոսյան, 21 տարեկան, լեզվաբան
 Անկեղծ ասած՝ սեքս-շոփի բացակայությունը Հայաստանում ունի իր հիմնավորված պատճառները, սեքս բառը մեր երիտասարդությունը դեռ չի կարողանում արտաբերել առանց կարմրելու կամ վիրավորվելու: Դրա համար սեքս-շոփից չեն օգտվի, իսկ օգտվողներին էլ կդարձնեն «անբարոյական»: Իսկ ընդհանրապես բացասական չեմ վերաբերում նման խանութներին, մարդիկ կան, ովքեր օգտվում են ու իրենց լավ են զգում։

Ռոբերտ Զարգարյան, 20 տարեկան, լրագրող
- Ինչքան գիտեմ, առաջ եղել ա ու չեմ կարծում, որ դրա լինել- չլինելն ինչ- որ բան ա փոխում, իմ համար, ասենք, x փողոցում բացված սեքս- շոփը ոչնչով չի տարբերվի կողքին կառուցված խանութներից, իմ կողմից կդիտվի որպես մանրավաճառ առևտրով զբաղվող օբյեկտ: Ինձ պետք չի: Բայց, օրինակ, շատ միայնակ կանայք կան, որոնց պետք ա:

 Սաֆար Սաֆարյան, 21 տարեկան, ավտոմեխանիկ
 Ինձ թվում ա՝ դա անպատկառ բան ա։ Չկա, ու մարդիկ առանց դրա ապրում են։  

Ժաննա Պողոսյան, 22 տարեկան, տնտեսագետ
 Ժամանակին Կիևյան փողոցում ներքնազգեստի խանութ կար ու մի ստենդը լրիվ սեքս- խաղալիքներին էր նվիրված։ Հիմա կարծեմ չկա։ Իհարկե, խանութը պետք է, չմնանք ինտերնետի հույսին: Չեմ օգտվել, բայց չեմ բացառում, որ եթե ձեռքի տակ խանութ լիներ, կօգտվեի։

 Սյուզի Ալավերդյան, 28 տարեկան, դիմահարդար
Կոնկրետ անհրաժեշտություն չի, կարծում եմ, բայց առկայությունը նորմալ կլիներ ու կունենար այցելուներ։ Առիթ չի եղել, որ օգտվեմ։

ՀԳ․ Զարգացած և նույնիսկ զարգացող շատ երկրներում սեքս-շոփերը առօրեական երևույթ են, սակայն Հարավային Կովկասի համար դա դեռևս տաբու է: Լավ է, թե վատ, թեորեմ է, որի ապացույցը երբեմն մեզնում առկա կեղծ բարեպաշտությունն է:

 Վով Մուշեղյան 


 Նյութի աղբյուրը և շարունակույթունը` hraparak.am

Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
Ամենադիտված