Նոր լուսանկարներ Սիրուշոյի 30-ամյակի ճոխ խնջույքից. ովքեր են ներկա եղել և ինչ անակնկալներ են մատուցել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրգչուհի Սիրուշոյի 30-ամյակը հունվարի 7-ին էր, սակայն նա տարեդարձի կապակցությամբ մեծ խնջույք կազմակերպել էր հունվարի 27-ին:
Երգչուհին երևանյան ժամանցի կենտրոններից մեկում հյուրընկալել է մտերիմներին, որոնց թվում են եղել հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր կարկառուն ներկայացուցիչները՝ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը, Անդրեն, Արսեն Սաֆարյանը, Հրաչ Քեշիշյանը, Քրիստինե Պեպելյանը, Արման Հովհաննիսյանը և այլք:
Սիրուշոն ֆեյսբուքի էջում հրապարակել է նաև նվերները: Մասնավորապես Ավետ Բարսեղյանը նրան նվիրել է «Պռեգոմեշ»-ի առաջին տարբերակը, որ գրվել էր 4 տարի առաջ: Երգչուհուն նվիրել են նաև դիմանկարը՝ «Արմատ» ալբոմի շապիկի տեսքով: