Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճշմարտությունը ասելու ժամանակը. ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի հայրենակիցներ, 2017 թվականը հոբելյանական ու վճռորոշ տարի է մեզ համար: Նախ, մենք տոնում ենք Հայոց հզոր, անպարտելի, ռազմաճակատում մկրտություն ստացած բանակի ստեղծման 25-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայոց հաղթանակած բանակին և նրա ակունքներում կանգնած իմ բոլոր զինակիցներին: Երկրորդ կարևոր իրադարձությունը ապրիլին կայանալիք համապետական ընտրություններն են, ինչի շնորհիվ Հայաստանում կփոխվի կառավարման համակարգը և ընտրությունների միջոցով Հայաստանում տեղի կունենա արմատական իշխանափոխություն:

Այս անչափ կարևոր իրադարձությունների առնչությամբ ես ունեմ մի քանի նկատառում և կածում եմ հասունացել է որոշ փակագծեր բացելու և ճշմարտությունը ասելու ժամանակը: Եվ այսպես` ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը: Միանգամից ասեմ, որ ես գլուխ եմ խոնարհում Եռաբլուր սրբատեղիի շիրիմների առաջ: Ուզում եմ նաև ասել, որ մինչ օրս բանակի մասին պատմություններ են գրվում, հաղթանակի մասին լեգենդներ են հյուսվում, բայց այդպես էլ այդ ամենը բուն իրականությունը չեն արտացոլում:

Ոմանք շեղվելով իրականությունից և իրենց վերագրելով ուրիշի սխրանքները` դարձել են գեներալներ ու խաչակիրներ… Կասեմ ընդամենը մեկ բան` եթե այդ օրհասական ժամանակներում չլիներ միլիցիան (ոստիկանությունը) և նրա ձևավորած ջոկատները, ապա մեր բանակաշինությունը այդպես արագ չէր կայանա և առնվազն մի քանի տարով կհետաձգվեր մեր ժողովրդի համար այնքան բաղձալի ու անհրաժեշտ բանակի կայացումը:

Ես ուղղակի ցավում եմ, որ ՆԳՆ-ն` այժմյան ոստիկանությունը, որի հենքի և ստորաբաժանումների վրա ձևավորվեց ու ստեղծվեց Հայոց բանակը, ներկայումս անտարբեր է իր պահվածքով, որը հիասթափեցնում և հուսալքում է այն համակարգին, որը հաղթեց «Կոլցո» օպերացիան ռազմաճակատում` կերտելով բազմաթիվ հաղթանակներ, ունենալով 230 զոհ, 113 գերավարված և 158 վիրավոր: Այժմ, բացելով որոշ փակագծեր, ներկայացնեմ իրական պատմությունը: 1988 թվականին, երբ սկսվեց անկախության համար մղվող ազգային ազատագրական պայքարը, համայն հայությունը մասնակից եղավ այդ մեծ պայքարին: 1989 թ.-ին, երբ վտանգի մեջ էր Արցախն ու ամեն կողմից խախտվում էր ՀՀ պետական սահմանը, այդ ժամանակ էլ ձևավորվեցին կամավորական ջոկատներ: Դեռ գոյություն ուներ Խորհրդային Միություն և ամեն ինչը կառավարվում էր Մոսկվայից: Կոմունիստական հասարակարգը փլուզվել էր և անիշխանություն էր տիրում: Այդ ժամանակ Հայաստանն իրավունք չուներ ունենալ սեփական բանակ: ՀՀ-ում կաթվածահար վիճակում էին հայտնվել պետական կառույցների մեծ մասը, իրականում դադարել էր դրանց գործունեությունը: Հայաստանը հայտնվեց չհայտարարված պատերազմի մեջ Ադրբեջանի հետ:

Այդ ժամանակ պետք էր մեկ ուժ, որն ի վիճակի կլիներ դիմակայել արտաքին և ներքին թշնամիներին: 1990 թ. այդ ուժը հանդիսացավ ՀՀ ՆԳՆ-ն, որի կազմում, կառավարության թիվ 380 որոշմամբ ստեղծվեցին ՄՀՆՋ-ը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ) և ՄՕՀՋ-ը (միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատ): ՆԳՆ-ին առնթեր` կառավարության թիվ 420 որոշմամբ, 1990 թ.-ին Չարբախի հավաքակայանում ստեղծվեց հատուկ գունդ, իսկ կառավարության 427 որոշմամբ` Երևանի մայրաքաղաքային գնդի վրա ձևավորվեց ՆԳՆ ՊՊԾ գունդ` իր սահմանամերձ 28 վաշտերով: Այդ 28 վաշտերը համալրեցին տեղի կամավորական ջոկատները:

Այդ ժամանակ Հայաստանում ստեղծվեց «Պաշտպանության կոմիտե», որը պետք էր ՆԳՆ-ի հետ համակարգեր բոլոր մարտական գործողությունները ռազմաճակատում: 1991 թ.-ին Մոսկվայի հանձնարարությամբ` անօրինական զինված խմբավորումներին վնասազերծելու և զինաթափելու համար, Խորհրդային ներքին զորքերի և Ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ անցկացվեց «Կոլցո» օպերացիան, որը գլխավորում էր ԽՍՀՄ ներքին զորքերի հրամանատար, գեներալ Շատալինը: Հայաստանին սպառնացող մեծ վտանգը տեսնելով` Պաշտպանության կոմիտեն ներքին հրաման արձակեց` բոլոր կամավորական ջոկատներին ռազմաճակատից հետ քաշվել:

Մարտիկները պետք է սափրվեին և պատսպարվեին գյուղերում ու քաղաքներում, իսկ սահմանամերձ գոտում` Նոյեմբերյանից մինչև Մեղրի, պետք է մնային միայն միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները: Հայաստանի ՆԳՆ-ն հերոսաբար դուրս եկավ «Կոլցո» օպերացիայից` ունենալով կորուստներ: 1991 թ.-ին սեպտեմբերի 21-ին կոմունիստական շղթաներից պոկվեց մի օղակ, որն էլ դարձավ անկախ Հայաստանի Հանրապետություն:

Լինելով անկախ պետություն` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի ՆԳՆ-ի ՄՀՆՋ-ի, ՄՕՀՋ-ի, Հատուկ Գնդի և ՊՊԾ գնդի 28 վաշտերի հենքի վրա ձևավորվեց Հայոց բանակը, հետագայում այս վաշտերը դարձան գնդեր և այլ ստորաբաժանումներ: Այդ ժամանակ նորաստեղծ, անկախ պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայրենասիրական կոչով դիմեց խորհրդային բանակում ծառայող հայ սպաներին և գեներալներին, որպեսզի գան և համալրեն հայոց նորաստեղծ բանակի շարքերը: Այդպես էլ եղավ: Նրանք եկան և իրենց ռազմական փորձով ու գիտելիքներով կարողացանք կերտել փառահեղ հաղթանակ: Ահա համառոտակի այսպիսին է մեր հայոց բանակի ստեղծման իրական պատմությունը:

Ցանկանում եմ կրկին շնորհավորել հայոց հզոր և անպարտելի բանակին, նրա պառապանծ  կենսագրության և բանակի ստեղծման ակունքներում կանգնած իմ զինակիցներին` 25-ամյա այս նշանակալից ճանապարհի համար: Փառք ու պատիվ հայոց բանակին և հայ ազգին:

Սիրելի հայրենակիցներ, ինչպես ասացի, 2017 թվականը նաև կարևոր քաղաքական իրադարձության տարի է, ապրիլին մեր երկրում տեղի կունենան համապետական ընտրություններ և գաղտնիք չէ, որ Հայաստանում տիրող աղաղակող անարդարությունները, համատարած աղքատությունն ու մեծ չափերի հասնող արտագաղթը ջլատել են հազարավոր մարդկանց և սպանել հավատը արդարության հանդեպ:

Ես ուզում եմ կրկին հավաստիացնել, որ Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը` իմ գլխավորությամբ, ունենք բավարար ուժ, կամք, խիզախություն և վճռականություն` պայքարելու բոլոր անարդարությունների դեմ և երկիրը դուրս հանելու խորը ճգնաժամից:

Աստված պահապան հայ ազգին:

Գրիշա Սարգսյան ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ 

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
Ամենադիտված