Թուրքիայի եւ Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի եւ Հունաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը եւ Նիկոս Պանայոտոպուլոսը կարողացել են բանակցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարների հանդիպման շրջանակում, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է առկա խնդիրների լուծման համար կապի ուղիները բաց պահելու եւ լարվածությունը նվազեցնելու համար երկխոսության շարունակման կարեւորությունը»,-նշում է գործակալությունը։
Ավելի վաղ Հունաստանի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը քննադատել էր ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգին՝ ասելով, որ նա «չի կարող միաժամանակ լինել Էրդողանի դեսպանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»։