Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամարասը շարունակում է իր առաքելությունը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած, 4-րդ դարին թվագրվող Ամարասի վանքը վերականգնվում է։ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից եւ իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Լույս» հիմնադրամի եւ վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ չնայած Ամարասում վերականգնման աշխատանքներ են ընթանում, ավարտվել է պարիսպների, խցերի վերանորոգումը, բայց վանքը գործում է. «Ամարասը շարունակում է իր առաքելությունը, մեր հոգեւորականներն ու շինարարներն այնտեղ են, ժողովուրդը՝ նույնպես, թութը հասել է, բոլորը տեղում են, մինչեւ 2023-ը շինարարությունն էլ ավարտին պետք է հասցվի»։

Այցելություններն Ամարաս այս ընթացքում չեն նվազել։ «Ժողովրդի ցանկությունից է, մենք որեւէ մեկին չենք հորդորում, մարդիկ արդեն գիտեն, որ ամեն կիրակի Ամարասում պատարագ է, ժամերգություններ են լինում, եւ ո՛չ զանգում են, ո՛չ էլ հետաքրքրվում են, որովհետեւ գիտեն՝ Ամարասը գործում է լիարժեք, եւ իրենք էլ իրենց քայլերն ուղղում են դեպի Ամարաս,- ասում է Տեր Վրթանեսն ու ընդգծում, որ անվտանգային առումով որեւէ խնդիր կամ խոչընդոտ չկա։- Անվտանգային առումով նորմալ է, հանգիստ է, մեր զորքն այնտեղ է, հենակետերում մեր տղաներն են, բացառությամբ նրա, որ մի փոքրիկ հեռավորության վրա տեսանելի է իրենց դրոշը, բայց ֆիզիկական անձինք չեն երեւում»։

Ամիսներ առաջ Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշի հետ կապված՝ աղմուկ առաջացավ, որն ադրբեջանական կողմը պահանջել էր իջեցնել։ Այս մասով Սրբազանը նկատեց. «Այդ դրոշը մենք կամ պետությունը չէր տեղադրել, այլ՝ մի անհատ, որ սիրողական տեղադրել էր դրոշը, նախ՝ ռուսականն էր, հետո՝ Արցախինը..., դա պաշտոնական մոտեցում կամ քայլ չէր դրոշի նկատմամբ։ Հետո՝ ընդհանրապես ոչ մի եկեղեցում դրոշ չեն բարձրացնում, խաչն է եկեղեցու խորհրդանիշը, եւ ընդունված է, որ եկեղեցում ոչ թե դրոշ, այլ խաչ բարձրացնել։ Դրոշները համապատասխան տեղ ունեն, եւ համապատասխան վայրում տեղադրում ենք, այսօր մեր հենակետերում դրոշները կան, ինչը ողջունելի է եւ խրախուսելի, որ բոլոր հենակետերում լինեն»։ Սակայն ամեն դեպքում փաստ է, որ թշնամին աչալուրջ է եւ արգելել է Ամարասում հայկական կամ արցախյան դրոշ բարձրացնել։ Ամարասը 2020-ի պատերազմից հետո այնքան է մոտեցել սահմանին, որ անզեն աչքով երեւում է հակառակորդը, որն էլ իր պահանջներն է առաջ քաշում եւ երբեմն հասնում դրանց կատարմանը

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սոնա Ադամյան

Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»
Ամենադիտված