Բիթքոինի արժեքը 20 000 դոլարից ցածր է ընկել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲիթքոինի արժեքն ընկնում է 6,98 տոկոսով՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ից առաջին անգամ իջնելով 20 000 դոլարից ցածր մակարդակի, վկայում են սակարկումների տվյալները։
Կրիպտոարժույթների առեւտրի ծավալով ամենամեծ Binance բորսայում բիթքոինը էժանացել է 6,98 տոկոսով՝ հասնելով 19 487 դոլարի։
Իսկ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների համար միջին գինը, բիթքոինի արժեքը նվազել է 6,50 տոկոսով՝ հասնելով 19 554 դոլարի։ Դինամիկան ամենուր օրվա կտրվածքով է տրվում։