Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում նորածին է մահացել. երկու անգամ դատապարտված բժիշկը երեխային աքցանով է դուրս բերել. Նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Կիրակի` հունվարի 29-ին, Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նորածին է մահացել: Փոքրիկը ծնվել է Արմավիրի բժշկական կենտրոնում, առողջական վիճակը վատթարանալու պատճառով տեղափոխվել է մայրաքաղաք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Մահացած նորածնի հարազատները կարծում են, որ տեղի ունեցածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, որովհետեւ ծնվելու ժամանակ նա վնասել է փոքրիկի գլուխը: Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, որն, ի դեպ, կորցրել է իր առաջին ու միակ թոռնիկին, մեր զրույցում պատմեց, որ հարսը Արմավիրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք է ընդունվել հունվարի 26-ի առավոտյան: Բժիշկները նրան հետազոտել են, ասել են, որ ամեն ինչ կարգին է, վիճակը բավարար է ու երեկոյան կծննդաբերի: Իսկ արդեն ծննդաբերության ժամանակ հարազատներին տեղեկացրել են, որ կինը նեղ կոնքեր ունի եւ դժվար ծննդաբերություն է սպասվում: Այդ ընթացքն իսկապես բարդ է եղել, ու երեխան լույս աշխարհ է եկել մանկաբարձական աքցանի օգնությամբ: 

«Մեզ ասացին, որ ծնունդը նորմալ է եղել, մի քիչ պտղաջուր է անցել ստամոքս, բայց դա բոլորի մոտ է լինում, երկու-երեք ժամվա մեջ վերանում է: Երկրորդ օրը` ամսի 27-ի առավոտյան, գնացինք, ասացին, որ երեխան նորմալ է, ինձ ուղարկեցին, դեղատնից կաթ բերեցի: Լրիվ պտղաջուրը չմաքրված` երեխային կաթ էին տվել: Ասացին` կերել է, նորմալ է վիճակը: Գիշերվա ժամը մեկին երեխան վատացել է: Առավոտյան տեղեկացրին, որ շատ վատ վիճակում է, անհույս է, Երեւանից կանչ են արել, «Մուրացանի» վերակենդանացման բաժնից, պետք է գան, տեղափոխեն Երեւան: Այնտեղ էլ ասացին, որ վիճակը ծանր է, արյուն գրեցին, չորրորդ կարգի արյուն էր, ես գնացել Քանաքեռ-Զեյթունից արյուն եմ առել, բերել տվել բժշկին, որ իրենք ներարկեն երեխային: Բայց հաջորդ օրը մեզ ասացին, որ նա մահացել է»,- մանրամասնեց Ռուստամ Իսայանը:

«Դա Նշան Գեւորգյանի պատճառով է եղել, ուրիշ մեղավորություն չկա: «Ժիմուկով» վնասել է երեխային: Կարող էր կեսօրին ասել` հարգելիս, գիտես ինչ կա, ձեր հարսը դժվար ծնունդ կունենա, տարեք Երեւան կամ մենք կեսարյան հատում անենք: Դրա մասին խոսք չի եղել: «Ժիմուկով» է քաշել, հանել երեխային»,- շարունակեց մեր զրուցակիցը: Նա հավաստիացրեց, որ հարսը հղիության ողջ ընթացքում գտնվել է բժիշկների հսկողության ներքո եւ երբեք որեւէ խնդիր ու բարդություն չի առաջացել: Մահացած նորածնի պապիկն ասաց, որ երեխան աղջիկ էր` 3 կգ քաշով. «Անունը դեռ չէինք որոշել, այդպես էլ անանուն գնաց»:

Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, խոսելով նորածնի մահվան պատճառի մասին, ասաց, որ իրենք նրա մոտ ախտորոշել են ներարգանդային թոքաբորբ, ուղեղի հիպոքսիկ ախտահարում (հիպոսքիա` թթվածնային քաղց-խմբ.), ցնցումային համախտանիշ եւ պոլիօրգան անբավարարություն (բազմաթիվ օրգանների գործունեության խանգարում-խմբ.):

Պատասխանելով մեր հարցին` բժիշկն ասաց, որ նշված ախտորոշումը սովորաբար մահվան պատճառ է դառնում տասը տոկոս դեպքերում: Իսկ Արմավիրի բժշկական կենտրոնում սխալներ թո՞ւյլ են տրվել, թե՞ չէ, նա չցանկացավ գնահատել: Չբացառեց նաեւ, որ նորածնի կյանքը կարող էր փրկվել` ավելի շուտ Երեւան տեղափոխվելու դեպքում: Իսկ որ պտղաջուր կուլ տալը հնարավոր է վիճակի վատթարացման պատճառ դառնալ, նա հավանական չհամարեց. «Եթե դա լիներ պատճառը, նա հենց առաջին օրը ծանր վիճակում էր լինելու: Իսկ առաջին երկու օրն այդքան ծանր չի եղել վիճակը: Դա կարող է ընդամենը կասկած լինել: Ռենտգեն նկարի վրա մենք ունենք լավ արտահայտված թոքաբորբ: Դա փաստ է: Տեսել ենք ցնցում, որը նույնպես փաստ է»:

Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գեւորգյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Նրա բջջային հեռախոսն անջատված էր, իսկ բուժհաստատությունից ասացին, որ այդ օրն աշխատանքի չի եկել: Ի դեպ, նրա գործընկերն էլ, ինչպես մահացած նորածնի հարազատները, կարծում են, որ եթե ժամանակին կեսարյան հատման ճանապարհն ընտրվեր, նման ողբերգություն տեղի չէր ունենա:

Նշված բուժկենտրոնի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ (մանկաբույժ) Իրինա Խաչատուրյանն ասաց, որ իրենց հաստատությունում երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել: Քանի որ երկար ժամանակ փոքրիկը չի կարողացել ծնվել, նրա մոտ առաջացել է թթվածնային քաղց ու ծնվելիս էլ չի ճչացել: Ճիչը լսվել է վերակենդանացման որոշակի միջոցառումներից հետո միայն:  

«Բարդություններն առաջացել են գործիքով ծնվելու հետեւանքով: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Գլուխը սեղմվել է եւ առաջացել արյան զեղում: Մեզ մոտ երեխայի մասին գրվել է, որ գլուխն է տուժել: Բացի այդ, քանի որ ծննդաբերությունը ձգձգվել է, երեխայի գլուխը ոչ մի կերպ դուրս չի եկել, նա թթվածնի քաղց է տարել: Թթվածնի քաղցն էլ հանգեցնում է արյան զեղումի: Բայց, ընդհանրապես աքցան չպետք է դրվի, աքցանը ծանր է անդրադառնում երեխաների վրա: Դա պետք է դրվի ծայրահեղ դեպքերում: Աքցանը արդեն անցյալ է: Եթե խնդիր կա, պետք է կեսարյան արվի եւ վերջ, դա է ելքը: Բայց քանի որ ես մանկաբույժ եմ, չեմ կարող քննադատել, ասել ինչու ես դրել: Ինքն էլ (Նշան Գեւորգյանը-խմբ.) պատասխանում է, որ կյանքի հարց էր, երեխան չէր ծնվում, այդ պահին պետք էր մի բանով հանել»,- նշեց բժշկուհին:

Հ.Գ.-1 Մահացած նորածնի հարազատները մտադիր չեն դիմել դատարան: «Իրենց գրածով ես ո՞ւմ դեմ բողոքեմ»,- պատասխանեց մահացած նորածնի պապիկը` համոզված, որ երեխայի առողջական խնդիրների մասին բժշկական գրառումներն ի վնաս բժշկի չեն լինելու, իսկ հակառակն ապացուցել նրա ընտանիքը չի ցանկանում:

Հ.Գ. -2 Նշան Գրիգորյանը երկու անգամ դատապարտվել է. մեկը 2011 թվականին` մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու՝ հիվանդի մահվան պատճառով, մյուսը` 2015 թվականին` կաշառք վերցնելու համար: Մի դեպքում նա ազատ է արձակվել համաներմամբ, մյուս դեպքում` բժշկի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ժամանակին նա եղել է Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը:

Վրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Ամենադիտված