Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեղամիջեցներն են ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Լինում են դեպքեր, երբ որևէ դեղամիջոցի առաջացրած կողմնակի բարդությունների հետևանքով հիվանդի մոտ ի հայտ են գալիս հիմնական հիվանդության հետ կապ չունեցող խնդիրներ: Օրինակ՝ արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցների հետևանքով տղամարդկանց մոտ կարող են առաջանալ խնդիրներ սեռական կյանքում: Բ.գ.թ. Կոնստանտին Սպախովի հավաստմամբ՝ նման կողմնակի բարդություններ առաջացնող դեղամիջոցներն առհասարակ բազմաթիվ են: Նման դեղամիջեցներ կան նույնիսկ հասարակ ցավազրկողների կամ հակաալերգիկների մեջ: Շատ են նաև նման դեղամիջեցները հակադեպրեսանտների և նյարդաբանական հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոցների մեջ:

Եթե ընդունած դեղամիջոցների հետևանքով առաջանում են խնդիրներ սեռական կյանքում, ապա հարկավոր է փոխել չափաբաժինը կամ առհասարակ դեղամիջոցը: Սակայն այդ ամենը հարկավոր է անել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Ծայրահեղ դեպքում կան բազմաթիվ արդյունավետ դեղամիջեցներ, որոնք նշանակվում են էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ, ուստի եթե դեղամիջոցի փոփոխությունը չի օգնել, կարելի է ընդունել նաև այս դեղամիջոցները: Եթե խնդիրներ առաջացնող դեղը նշանակվել է կարճ ժամանակով, ապա կուրսն ավարտելուց  հետո ամենայն հավանականությամբ ամեն ինչ կվերականգնվի:


Նման դեպքերում շատ կարևոր է նաև կնոջ դերը և նրա պահվածքը: Հոգեբան Յուլիա Գուրևիչը խորհուրդ է տալիս նման խնդիրների առկայության դեպքում ոչինչ չանել և պարզապես նշանակություն չտալ այդ ամենին: Պետք չէ մխիթարել, պետք չէ ձևացնել, թե դա սովորական երևույթ է: Կանայք պետք է հիշեն, որ իրենք էլ ամեն անգամը չէ, որ կարող են օրգազմի հասնել, սակայն միշտ կարող են ձևացնել: Սակայն տղամարդիկ իրենց էությամբ այդպիսին չեն, ուստի չեն կարող ձևացնել: Սա իսկապես հասարակ երևույթ է, իսկ մարդիկ ռոբոտներ չեն: Պետք չէ դա մեծ խնդիր դարձնել: Պարզապես հարկավոր է մեկ ուրիշ անգամ սեքսով զբաղվել և մոռանալ այդ դեպքի մասին: Նման անհաջող փորձից հետո ցանկալի է հաջորդ անգամ թույլ տալ, որ տղամարդն ինքը ստանձնի նախաձեռնությունը:

Հարկ է հիշել, որ եթե խնդիրը պայմանավորված է հավելյալ գործոններով (այդ թվում նաև դեղամիջոցներով) և եթե սեքսն իսկապես կարևոր է տղամարդու համար, ապա նա կփորձի գտնել թերապիա, որը կողմնակի բարդություններ չի առաջացնի, և կլուծի խնդիրը:

Եթե բուժումը կենսական նշանակություն ունի և ոչ մի այլ տարբերակ չկա, ապա հարկավոր է ընդունել այդ փաստը և չտանջել մեկմեկու ավելորդ փորձերով, հիստերիաներով ու անհանգստությամբ: Պարզապես անհրաժեշտ է որոշ ժամանակով փակել սեքսի թեման և վերադառնալ դրան մեկ ուրիշ անգամ:

Մարդու սեռական պահվածքն ու սեռական ակտը կարգավորվում են օրգանիզմում մի քանի մակարդակով՝ սկսած կենտրոնական նյարդային ու էնդոկրին համակարգերից, մինչև սեռական օրգանների անոթների տեղային կարգավորումը: Սա է պատճառը, որ դեղամիջոցները կարող են տարբեր կերպ ազդել պոտենցիայի վրա:  Օրինակ՝ սեռական ցանկությունն ու օրգազմից ստացած զգացողություններն ամենից շատ կախված են տղամարդկանց հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակից և կարգավորման կենտրոնական մեխանիզմներից, ուստի շատ դեղամիջոցներ կարող են ազդել լիբիդոյի և օրգազմի վրա:

Առաջին հերթին այդ դեղամիջեցներն են.

·         Նեյրոլեպտիկները,

·         Հակադեպրեսանտները,

·         Հանգստացնող դեղամիջոցները,

·         Հակաէպիլեպտիկ դեղամիջեցները:

 

Իրենց ազդեցությունն են ունենում նաև սպիրոնոլակտոն պարունակող միզամուղ դեղամիջոցները: Դրանք մեծացնում են պրոլակտին հորմոնի արտադրությունը, որը մրցակցում է տեստոստերոնի հետ, և դա հանգեցնում է լիբիդոյի և էրեկցիայի թուլացման: Շատ միզամուղներ այլ կերպ են գործում և դրանց բացասական ազդեցությունն ազդում է անոթների վրա՝ չազդելով սեռական պահվածքի վրա, բայց թուլացնելով պոտենցիան:

Նմանատիպ ազդեցություն են ունենում նաև զարկերակային ճնումն իջեցնող շատ դեղամիջոցներ: Դրանց ազդեցությունը կախված է չափաբաժնից. որքան այն մեծ է, այնքան վառ են արտահայտվում կողմնակի բարդությունները: Բացի այդ, առողջ անոթներ ունեցող երիտասարդների մոտ բարդությունների առաջացման հավանականությունն ավելի ցածր է, քան անոթների հիվանդություն ունեցող տղամարդկանց մոտ:

Դեղամիջոցների ազդեցության հետևանքով սեռական թուլության խնդրի առջև կանգնած շատ կանանց կարող են օգնել վիագրան, սիալիսը, լեվիտրան և էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ այլ դեղամիջոցները: Ընդ որում՝ բժշկի նշանակած դեղամիջոցներից կարելի է չհրաժարվել: Սակայն հարկավոր է հիշել, որ շատ դեղամիջոցների բացասական ազդեցությունից կարելի է ազատվել կամ գոնե թուլացնել՝ պարզապես ապրելակերպը փոխելով: Հարկավոր է նվազեցնել սննդի կալորիականությունը, շատ շարժվել, ազատվել ավելորդ կիլոգրամներից և հրաժարվել ծխախոտից: Սա շատ արդյունավետ մեթոդ է, նույնիսկ եթե անհեթեթություն է թվում:

Դեղամիջոցներ, որոնք կարող են ազդել տղամարդու սեռական պոտենցիայի վրա

Խոցային հիվանդության ու գաստրիտի դեպքում

 

·         Ցիմետիդին,

·         Ռանիտիդին,

·         Նիզատիդին:

 

Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում

 

·         Բիպերիդեն,

·         Բենզտրոպին,

·         Տրիհեքսիֆենիդիլ,

·         Պրոցիկլիդին,

·         Բրոմկրիպտին

·         Լեվոդոպա:

 

Ալերգիաների և ճոճվելու հետևանքով առաջացած սրտխառնոցի դեպքում

 

·         Դիմենհիդրինատ,

·         Դիֆենհիդրամին,

·         Հիդրոքսիզին,

·         Պրոմետազին:

 

Միզամուղներ

 

·         Հիդրոքլորթիազիդ,

·         Քլորտալիդոն,

·         Տրիամտերեն,

·         Ֆուրոսեմիդ,

·         Սպիրոնոլակտոն:

 

Ցավի, բարձր ջերմության ու բորբոքումների դեպքում

 

·         Նապրոքսեն,

·         Ինդոմետացին:

 

Արյան գերճնշման ու սրտի հիվանդությունների դեպքում

 

·         Մեթիլդոպա,

·         Վերապամիլ,

·         Նիֆեդիպին,

·         Հիդրալազին,

·         Կապտոպրիլ,

·         Էնալապրիլ,

·         Մետոպրոլոլ,

·         Պրոպրանոլոլ,

·         Լաբետալոլ,

·         Ատենոլոլ,

·         Ֆենոքսիբենզամին:

 

Հակադեպրեսանտներ

 

1. Եռցիկլիկ հակադեպրեսանտներ

 

·         Ամիտրիպտիլին,

·         Իմիպրամին,

·         Կլոմիպրամին,

·         Տրիմիպրամին,

·         Նորտրիպտիլին,

·         Դոկսեպին,

·         Դեզիպրամին:

 

2. Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչ (ՍՀԸԱ)

 

·         Ֆլուոքսետին,

·         Պարոքսետին, 

·         Սերտրալին,

·         Ֆլուվոքսամին,

·         Ցիտալոպրամ,

·         Էսցիտալոպրամ,

·         Դապոքսետին:

 

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն դեղամիջեցներ ընդունել: Հարկավոր է ամեն դեպքում խորհրդակցել բժշկի հետ և բացատրել նրան, թե ինչումն է խնդիրը:

Ինչ անել նման խնդրի դեպքում

·         Համոզել ամուսնուն խորհրդակցել բժիշկ-ուրոլոգի և դեղամիջոցները նշանակած բժշկի հետ,

·         Նվազեցնել դեղամիջոցի չափաբաժինը,

·         Խրախուսել ամուսնուն ազատվել ավելորդ քաշից, սպորտով զբաղվել և ավելի շատ շարժվել,

·         Օգնել նրան հրաժարվել ծխախոտից,

·         Փոխարինել դեղամիջեցը(բժշկի հետ համաձայնեցնելով) նմանատիպ ազդեցությաբ, սակայն այլ բաղադրիչներ պարունակող դեղամիջեցով,

·         Խորհուրդ տալ ամուսնուն ընդունել դեղամիջոցներ էրէկտիլ դիսֆունկցիայի դեմ:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ»
Ամենադիտված