Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 421.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.47 դրամ (նվազել է 3.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.80 դրամ (նվազել է 6.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (նվազել է 0.02 դրամով):