Մարիամ Մելիքյանը մշտական բնակությո՞ւն է հաստատել Թուրքիայում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴերասանուհի Մարիամ Մելիքյանը տարին մի քանի անգամ մեկնում է ամուսնու մոտ Թուրքիա: Տարբեր հարցազրույցներում դերասանուհին նշում է, որ չի կարողանում հարմարվել և մշտական բնակություն հաստատել այնտեղ: Սակայն արդեն երկար ժամանակ է նա չի վերադառնում հայրենիք: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, սակայն հեռախոսին պատասխանեց ընտանիքի ադամներից մեկը, ով նշեց, որ Մարիամը դեռևս մի քանի ամիս չի լինելու Հայաստանում:
Դերասանուհու բացակայությունը փորձում են նոր լուծումներ տալ նաև «Change» սիթքոմում` նրա դերակատարումը պահելով վայբեռային տարբերակով: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում վերջինս շարունակում է իր ակտիվությունը սոցիալական տարբեր ցանցերում` հաճախ լուսանկարներ հրապարակելով իր ընտանեկան ժամանցից:
Հեղինակ՝ Աննա Հարությունյան