Պղինձը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊղնձի գինն ուրբաթ առավոտյան բարձրանում է նախորդ երկու աճուրդներում 7,5 տոկոս անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկանում է 0,95 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,774 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների տվյալներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 4,15 տոկոսով՝ 8 409 դոլար, ալյումինիումինը՝ 0,08 տոկոսով՝ 2 477,5 դոլար, ցինկինը՝ 1,27 տոկոսով՝ 3 491,5 դոլար։