Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ և ռուս ժողովուրդների բնական դաշնակցության անկյունաքարը հակաթուրքականությունն է. Կոնստանտին Տեր-Նակալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

#многобукв

Սրանից մի 7-8 տարի առաջ, երբ ավելի երիտասարդ էի ու ավելի լավատես, ավելի ռոմանտիկ էի ու ավելի ինֆատիլ, ես՝ արդի Ռուսաստանից ունենալով անիրատեսական ու գերադրական սպասելիքներ և նաև ազդված լինելով ռուսական քարոզչությամբ, ստատուս էի գրել, որի անկյունաքարային միտքը մինչև հիմա հիշում եմ. ռուս ժողովուրդը էս տարածաշրջանում տեղ գտած բոլոր ռուս-թուրքական ու ռուս-պարսկական պատերազմների ժամանակ ավելի շատ մարտական կորուստ է տվել (0.7-1 միլիոն), քան Հայ ժողովուրդը՝ բոլոր պատերազմներում։

Հիմա՝ 35 տարեկանում ես էլի չեմ ուրանում ռուս ժողովրդի տված զոհերը։ 0.7-1 միլիոն զոհված ռուս զինվորները ոչ բոլորն են գիտակցաբար իրենց զոհել հանուն հայ ժողովրդի։ Տո առհասարակ՝ ոչ մի պատերազմում զոհվողների մեծ մասի պլանների մեջ ոչ գիտակցական, ոչ էլ անգիտակից մահը չի մտնում։ Բայց էդ հարյուր հազարավորների մեջ եղել են հազարներ, որոնք իրոք կյանք են դրել, այդ թվում՝ ինչ-որ հայկական գյուղ, հայ մարդու, հայկական խաչը պաշտպանելու համար։ Սա ուրանալը շանտղություն է։

Էս՝ հազարավոր ռուս զինվորների ու ընդհանրական ռուս ժողովրդի մասին։ Ի դեպ, մի խաբվեք իմ հռետորաբանությանը ու գուբեռնիստ սուչկեքի մուտիլովկեքին, որոնք անընդհատ փորձում են մեզ մատուցել որպես ռուսաֆոբ։ Ես ռուսաֆոբ չեմ։ 7 տարի առաջ էլ, հիմա էլ, ես համարել ու համարում եմ, որ ռուս ժողովուրդը մեր բնական դաշնակիցն է։ 7-8 տարվա մեջ ես պարզապես հասկացել եմ, որ արդի Ռուսաստանը, մեղմ ասած, չի սպասարկում ո՛չ ռուս ժողովրդի բնական շահերը, ոչ էլ, առավել ևս՝ մերը։

Հայ և ռուս ժողովուրդների բնական դաշնակցության անկյունաքարը հակաթուրքականությունն է։ Ու եթե հայկական բնակավայր, հայ մարդու ու հայկական խաչի համար զոհվել են հազարավոր ռուս զինվորներ, ապա մնացած հարյուր հազարները զոհվել են իրենց կամոք, թե կամքին հակառակ, բայց ռուսական պետության էդ պահի ազգային շահից ելնելով, որը կայանում էր հակա-թյուրքիա լինելը, Բոսֆորն ու Դարդանելը վերցնելը, Կոստանդնուպոլիսը կրկին ուղղափառ խաչի տակ բերելը։ Էս նարրատիվը տապալվեց ու իր փլատակների տակ թաղեց ինչպես 0.7-1 միլիոն ռուս զինվորներին, այնպես էլ էս մեծ խաղում որպես սրբխեչի ուլ օգտագործվող միլիոնավոր խաղաղ ու զինված հայերի՝ սկսած Դավիթ Բեկի ապստամբությունից։

Հոկտեմբերյան հեղափոխությունը ֆորմատ արեց աշխարհակարգը, բայց նոր կանոնները էլի գերնպաստավոր պայմաններ ստեղծեցին հայ ժողովրդի համար։ Այո՛, եղան Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը և դա ակադեմիական փաստ է։ Կարելի է երկար բանավիճել, որ դրանից առաջ էլ եղել էին Բաթումի և Ալեքսանդրոպոլի պայմանագրերը, ու կարելի է անվերջ ճակատներով բախվել, թե որ պայմանագրի հիմքում ինչ պատճառներ էին։ Դա էական չէ։

Զարմանալի բան գուցե ասեմ, բայց նույնիսկ էական չէ այն, որ Ստալինը պլանավորում էր նվաճել Թուրքիան Հայրենական պատերազմի ավարտից հետո ու ըստ որոշ տվյալների, ընդհուպ մինչև գործարքի էր պատրաստ գնալ Նժդեհի հետ, որը սովետական գեներալի համազգեստով, պետք է առաջնորդեր Կարմիր Բանակի կազմում կռվող հայկական դիվիզիաները դեպի Վան, Բիթլիս ու Էրզրում։ Հիմա չստացվեց ու չստացվեց, որովհետև Հիրոշիման ու Նագասակին Հոկտեմբերյան հեղափոխությունից գեշբեթար կրկին ֆորմատ արեցին աշխարհակարգը։

Հայ և ռուս ժողովուրդների համագործակցության տեսանկյունից ավելի էական է ողջ սովետական ժամանակաշրջանի այլ ցուցանիշներ, որոնց էլի փաստ են ու մաթեմատիկա են։ Փաստ է, որ խորհրդայնացված Հայաստանի էթնիկ հայ բնակչությունը 1921 թվին անգամ 1 միլիոն չէր կազմում, իսկ դրանից 70 տարի անց, այն գերազանցում էր 3 միլիոնը։ Փաստ է, որ արդի Հայաստանի քաղաքակրթական ֆունդամենտի ամենաթարմ մշակութային, գիտական, ռազմական հենասյունը հենց խորհրդային հայ գործիչներ էին. Ֆռուզնիկ Մրտչյանից՝ Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյանից՝ Սերգեյ Մերգելյան, Հովհաննես Բաղրամյանից՝ Քրիստափոր Իվանյան։ Փաստ է նաև այն, որ խորհրդային շրջանում հայ-ռուսական սիմբիոզն ի թիվս այլ բաների, նշանակում էր, որ ՀՍԽՍ գեներացրած ՀՆԱ արդյունքը կազմում էր ՀՍԽՍ սպառած ՀՆԱ արդյունքի 2/3ը ու դա նշանակում է, որ ռուսները սուբսիդավորում էին, որ մենք ունենանք Երևան, ունենանք ԵՊՀ, ունենանք Վիկտոր Համբարձումյան ու Հրանտ Մաթևոսյան։ Ընդ որում՝ բառիս ամենաուղիղ իմաստով։

Այսքանով հանդերձ՝ նշեմ նաև, որ էս ամեն ինչը մեզ հենց այնպես չէր տրվում։ Մենք սարսափելի գին էինք վճարել ռուսների հետ եղբայրության համար։ Ու անգամ եթե համարենք, որ անկախ ռուսական գործոնից՝ Ցեղասպանություն վաղ թե ուշ լինելու էր՝ այս կամ այն ձևով, ապա Հայրենական պատերազմին հայ ժողովրդի ու այդ թվում ՀՍԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ-ի Ղարաբաղի ավտոնոմիայի հայ բնակչության ներդրած լուման անուրանալի է ու մեղմ ասած՝ առավել քան տպավորիչ։

Հիմա գանք մեր օրեր։ Ինչպես տեսնում եք, ես բավականին անկեղծորեն շարադրեցի ռուս ժողովրդի ու սովետական շրջանի իմ ընկալումը, որը եթե լրիվ օբյեկտիվ էլ չէ, ապա բավականին մոտ է օբյեկտիվ իրականությանը։ Ես նաև նշեցի, որ արդի Ռուսաստանը չի սպասարկում ռուս ժողովրդի շահերը։ Եկեք այս կետից շարունակենք. Երևանի բերդի, Բայազետի ու Էրզրումի մատույցներում զոհված բոլոր ռուս զինվորները արդի Ռուսաստանին որևէ իրավունք չեն տալիս Հայաստանը ապաշքյարա խուրդելու, ինչ է թե իրենց ակտուալ քաղաքական օրակարգն է փոխվել։ Ռուսաստանի ու ռուսների հետ մտերմության անկյունաքարը, ինչպես նշացի, հակաթուրքականությունն է։ Պռոթուրքական Ռուսաստանը փոխում է ոչ միայն արդի իրականությունը, այլ ամբողջովին հակասում է ռուսական պետության դոմինանտ նարրատիվին գոնե այս տարածաշրջանում։

Ռուսների ու հայերի բնական դաշնակից լինելը խարսխած է ոչ թե մեկի ու մյուսի գեղեցիկ աչքերով, ցանկալի էգերով ու որձերով, ոչ էլ անգամ բիզնես հետաքրքրություններով։ Մենք բնական դաշնակից էինք, որովհետև կար էկզիստենցիալ ընդհանուր ռիսկ՝ ի դեմս էքսպանսիվ թյուրքական աշխարհի ու էդ դաշնակցությունը դադարում է լինել բնական այն պահից, երբ մեր էկզիստենցիալ թշնամին էլ այդպիսին չէ ռուսների համար։ Դե իսկ եթե պարզվում է, որ ռուսական նոր պետության նոր էկզիստենցիալ նարրատիվը ռուս-թուրքական եղբայրությունն է, ապա դա առնվազն ազդակ է մեր հարաբերությունների սկզբունքային ու ամբողջական վերանայման համար։

Կներեք, որ այսքան երկար գրեցի, մանավանդ, որ սիրտս վկայում է, որ առաջիկայում հենց այս վերաիմաստավորումն ու դրա ճանապարհին ամենաբազմազան նենգափոխումներն են լինելու այդ թվում ու հատկապես՝ ռուսական գործակալական ցանցի ու բոլոր տրամաչափի գուբերնիստ սուչկեքի կողմից, բայց այդ համատեքստում, սա ուղղակի նախաբանի նախաբանն է։ Մենք պետք է սովորենք խոսել իրեր հետ ու խոսել հայակականության պահպանության մասին, դրա համատեքստում ու դրա հարատևության համար՝ չվախենալով տափակ մուտիտներից ու կլիշներերից։

Ռուսը վերջին 300 տարին այս կամ այն չափով եղել է իմ դաշնակիցը։ Ես չգիտեմ, թե անգամ առաջիկա 300 օրում էդ դաշնակցությունը կպահպանվի, թե չէ, բայց ես գիտեմ, որ 300 տարի առաջ էլ, 300 օր ու տարի հետո էլ հայը՝ հայի դաշնակիցն էլ չէ, ազգակիցն է։ Մենք ուրիշ ազգ չունենք սիրելու, հարազատանալու ու առավել ևս՝ էդ ուրիշով փոխարինելու։ Ինչ կա՝ էս ա։ Կամ պետք է սովորենք ապրել որպես էդ ազգի մասնիկ ու ավելի լավը դարձնել այն, կամ էլ վաղ, թե ուշ պետք է լքենք պատմության թատերաբեմը, որպես այդպիսին՝ ազգ։ Էս պահին կարևոր եմ համարում հիշեցնելը հենց դա, որ ամեն հայ պետք է առաջին հերթին գնահատի իր հայակականությունը, ոչ թե մտածի, թե ինչպես են դրան կվերաբերվեն ռուսները, թուրքերը, անգլոսաքսերը, թե մոզամբիկցիք։
Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցը
Ամենադիտված