4 հիվանդություն, որոնք շատ դժվար են ախտորոշվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրբեմն առաջին հայացքից «ամենասովորական» հիվանդությունները շատ դժվար են ախտորոշում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիվանդություններ, որոնք ախտորոշելիս բժիշկները հաճախ սխալվում են
Հիպոտերիոզ
Դեպրեսիա ունեցող շատ հիվանդներ իրականում տառապում են հիպոտերիոզից՝ վիճակ, որի դեպքում վահանաձեւ գեղձը բավականաչափ հորմոններ չի արտադրում մեր մարմնի տարբեր համակարգերի աշխատանքի համար։ Այդ հորմոնների պակասը, իրոք, կարող է դեպրեսիայի նշաններ բերել՝ քնկոտություն եւ անգամ մշտական ցրտի զգացում։ Սակայն նման հիվանդներին բուժել պետք է ոչ թե դեպրեսիայից, այլ սկզբնական հիվանդությունից։
Աղիների խնդիրներ
Գրգռված աղիների համախտանիշն ուղեկցվում է փքվածությամբ, քրոնիկ լուծով կամ առանց ակնհայտ պատճառների որովայնի ցավերով։ Սակայն այդ բոլոր նշանները բնորոշ են նաեւ ցելիակիային, որը գլյուտենի հանդեպ օրգանիզմի իմունային ռեակցիան է։ Ցելիակիայով հիվանդ մարդկանց իզուր բուժում են գրգռված աղիների համախտանիշից։ Մյուս կողմից ցելիակիան իրականում ավելի հազվադեպ է հանդիպում, քան համարվում է։
Ուռուցքներ
Դաշտանի խանգարում, քրտնարտադրություն, որովայնի փքվածություն, քաշի ավելքացում, տրամադրության տատանում, սրանք դաշտանադադարի դասական նշաններ են թվում։ Բայց դրանք բնորոշ են նաեւ որոշ օնկոլոգիական հիվանդությունների՝ ձվարանների քաղցկեղին, լիմֆոլեյկոզին, արդյունատար համակարգերի եւ գեղձերի քաղցկեղին։ Այդ հիվանդությունները նույնպես կարող են գիշերային քրտնարտադրություն եւ դաշտանադադարին բնորոշ այլ նշաններ բերել։
Հոգնածության պատճառներ
Հիվանդություններ շատ մեծ ցուցակ կա, որը սովորաբար սխալմամբ ընդունում են սովորական հոգնածության փոխարեն։ Դրանց թվում՝ քաղցկեղային հիվանդություններ, միջատներով տարածվող Լայմի հիվանդություն, լյարդի հիվանդություններ, օրինակ, հեպատիտ С–ն։ Ցավոք, հաճախ հիվանդները ոչինչ չեն իմանում իրենց հիվանդության մասին, մինչեւ լյարդն ամբողջովին քայքայվում է։