Անկարային հաջողվել է ստանալ ցանկալի քայլեր Շվեդիայից և Ֆինլանդիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Անկարային հաջողվել է ստանալ ցանկալի քայլեր Շվեդիայից և Ֆինլանդիայից, որպեսզի վերանան ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության խոչընդոտները։
«Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր: Երկրները պայմանավորվել են լիարժեք համագործակցել Թուրքիայի հետ ՔԲԿ-ի և նրա ճյուղերի դեմ պայքարում։ Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման էմբարգոն կվերացվի, և այդ ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի։ Ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տվյալների փոխանակման համար կստեղծվի համագործակցության կառուցվածքային մեխանիզմ»,- նշել են գրասենյակում։
Բացի այդ, Շվեդիան և Ֆինլանդիան պայմանավորվել են չաջակցել Թուրքիայում ճանաչված Ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպությանը (FETO), մի շարք փոփոխություններ կատարել ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության մեջ, ինչպես նաև թույլ տալ Անկարային զենք մատակարարել։